Լրահոս
Օրվա լրահոսը

Google, Youtube, Facebook, Twitter. Շաբաթվա IT-ն

Սեպտեմբեր 20,2013 14:20

 

Շաբաթվա ամենաուշագրավ IT նորությունների շարքը բացում է Google-ը, որը համարվել է բուհերի շրջանավարտների համար ամենալավ գործատուն:

Google-ը հաղթել է ինչպես գործարար, այնպես էլ ինժեներային կատեգորիաներում: Այս մասին հայտնել է lenta.ru-ն: Շրջանավարտների համար գրավիչ գործատուների եռյակում են նաև EY աուդիտորը (նախկին Ernst & Young-ն է) և Goldman Sachs ներդրումային բանկը: Ճարտարագիտական մասնագիտություններով բուհեր ավարտած երիտասարդների համար երկրորդ և երրորդ տեղերում են Microsoft-ն ու IBM-ը:

Շուտով Youtube վիդեոհոսթինգում կլինի նոր գործառույթ, որը թույլ կտա դիտել նախկինում ներբեռնված տեսանյութերն առանց համացանցին միանալու, այս մասին լուրը տարածել է  YouTube Creators պաշտոնական բլոգը: Ինչպես նշվում է՝ օֆլայն ռեժիմով տեսանյութերը դիտելու հնարավորությունը հասանելի կլինի միայն YouTube-ի բջջային հավելվածներից օգտվողների համար և միայն 2013-ի նոյեմբերից:

Twitter-ը պատրաստվում է փոխել իր բջջային հավելվածի դիզայնը:  Նոր տարբերակը կթողարկվի iOS 7 օպերացիոն համակարգի շնորհանդեսից հետո, որը նախատեսված է սեպտեմբերի 18-ին, այս մասին գրել է allthingsd.com-ը: Նոր դիզայնի դեպքում կանհետանան էկրանի ներքևի հատվածում գտնվող Home, Connect, Discover և Me հավելվածները: Տարբեր հոսքերն օգտատերերը կկարողանան թերթել աջ և ձախ կողմերում գտնվող սվայփների օգնությամբ:

Facebook-ն էլ իր հերթին ծրագրում է մեծացնել էլեկտրոնային տվյալների փոխանցման արդունավետությունն ու նվազեցնել համացանցին միանալու արժեքը 100 անգամ, այս մասին  լուրը հայտնվել է սոցցանցի պաշտոնական բլոգում: Facebook-ը ծրագրում է այդ ամենն իրականացնել 2013-ի օգոստոսին ներկայացված Internet.org նախագծի շրջանակում: Ծրագրին մասնակցում են նաև Ericsson-ը, MediaTek-ը, Nokia-ն, Opera-ն, Qualcomm-ը և Samsung-ը:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30