Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում ընտրակաշառք ոչխարի մի՞ս են բաժանել

Սեպտեմբեր 29,2013 13:16

GALA.TV. Այսօր թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրություններ են: Առաջադրված են երկու թեկնածու՝ Ժառանգություն կուսակցությունը ներկայացնող Արցախյան պատերազմի ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը և ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը, ով Կապանի նախկին քաղաքապետն է եղել:

ԳԱԼԱ-ն զրուցեց Ս. Հայրապետյանի հետ, ով դեռևս չէր մասնակցել ընտրություններին, բայց պատմեց գիշերը տեղի ունեցած ընտրակաշառքի խայտառակ դեպքերի մասին:

Գիշերը կազմած ընտրացուցակների միջոցով բնակիչներին 10.000-ական դրամ է բաժանվել. մոտեցել են յուրաքանչյուր շքամուտքի դիմաց և բաժանել նախատեսված գումարը: Ինչպես Ժառանգության թեկնածուն է ասում՝ դա արել են շատ նեղ շրջանակներով՝ իրենց վստահելի մարդկանց միջոցով,  եղել են մարդիկ, ովքեր պատմել են իրենց բաժանված գումարների մասին:

Սակայն 10000 դրամը ամբողջը չէ, երեկ Կապանում մորթել են ոչխարներ և յուրաքանչյուր ընտրողին բաժանել երկուական կգ ոչխարի միս:

Հարցին, թե արդյոք չեն պատրաստվում դիմել իրավապահ մարմիններին՝ հաղորդելով հանցագործության մասին, Հայրապետյանը նշեց, որ ցավոք ձեռքի տակ փաստեր չունի և հավելեց.

«Թե չէ, որ նախագահականի ժամանակ Ժառանգությունը հաղորդեց նման դեպքերի մասին, ի՞նչ եղավ»:
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30