Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Հակոբյանը չփրկեց պարտությունից

Նոյեմբեր 29,2013 22:45

Անթալիայում ընթացող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց Չինաստանին:

Առաջինն ավարտվեց Լի Չաո-Լեւոն Արոնյան պարտիան, որում սեւերով հանդես եկող Հայաստանի լավագույն գրոսմայստերը հաղթանակ տարավ: Ցավոք, Սերգեյ Մովսիսյանը մի քանի վրիպումների հետեւանքով պարտվեց:

Չորրորդ խաղատախտակի առջեւ Գաբրիել Սարգսյանը միավորը բաժանեց Յույ Յանգժիի հետ ու հաշիվը դարձավ 1,5:1,5: Հանդիպման վերջնական ելքը կախված էր Բու Սյանչժի-Վլադիմիր Հակոբյան պարտիայից, որում հայաստանցի գրոսմայստերը որքան էլ պայքարեց պարտությունից խուսափելու համար, սակայն դա նրան չհաջողվեց: Չինաստանը հաղթեց 2,5:1,5  հաշվով:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930