Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի են ունեցել հանրային բաց լսումներ

Դեկտեմբեր 02,2013 20:30

Դեկտեմբերի 2-ին տեղի են ունեցել «Երևանի զարգացման 2014 թվականի ծրագրի հաստատման մասին» և «Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշումների նախագծերի վերաբերյալ հանրային բաց լսումներ, որոնք  վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:

Նա մասնակիցներին ներկայացրել է քննարկման հարցերի շրջանակը, ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու համապատասխան նախագծերի  համառոտ նկարագիրը, նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքում ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները: Անդրադարձ է եղել  գրեթե բոլոր ծախսային ուղղություններին, դրանց չափելիությանը և այլ բաղադրիչներին: Հանդիպման ընթացքում կազմակերպվել է հարցուպատասխան՝ ներկայացված նախագծերի վերաբերյալ: Ներկաներին հետաքրքրող հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:

Առաջիկայում նախատեսվում է կազմակերպված հանրային քննարկումների արդյունքները հրապարակել Երևանի պաշտոնական  կայքում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031