Լրահոս
Օրվա լրահոսը

Դրամաշնորհներ հանձնվեցին գիտնականներին (Տեսանյութ)

Փետրվար 14,2014 14:14

Երեւանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետից Բազուկյան Ինգան Հայաստանում երիտասարդ գիտնականի կյանքը շատ լավ է պատկերացնում: Նրա հետ խոսել ենք ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած Գիտության և կրթության ազգային հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթի դրամաշնորհների հանձնման արարողության ժամանակ: Ինգայի ներկայացրած գիտական ծրագիրը եւս հաղթողներից էր: «Այս ծրագիրը շատ կարեւոր է երիտասարդ գիտնականների համար, քանի որ այն թույլ է տալիս իրագործելու մեր մտահղացումները եւ գիտական գաղափարները, որը նպաստում է ոչ միայն գիտության զարգացմանը Հայաստանում, այլեւ յուրօրինակ խթան է հանդիսանում, որպեսզի նրանք հավատան իրենց ուժերին, ընտրած ոլորտում աստիճանաբար առաջ գնան»,- ասում է նա:

R_Martirosuam_02

Այսօր՝ փետրվարի 14-ին, տեղի ունեցավ Հայ օգնության ֆոնդի Գիտության և կրթության ազգային հիմնադրամի 2014 թվականին գիտնականների համար հայտարարված դրամաշնորհների հանձնման արարողությունը:

2014 թվականին մրցույթին ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացված 210 գիտական հայտերից հաղթող էին ճանաչվել 31-ը: Գիտական խմբերի ղեկավարներից 18-ը մինչեւ 35 տարեկան երիտասարդներ էին, 12՝ կանայք: Հաղթող թեմաներից 12-ը կենսաբանության, 8-ը ֆիզիկայի, 3-ը քիմիայի, 2-ը հայագիտության, 1-ը Էլեկտրոնիկայի. 1-ը կենսաինֆորմատիկայի, 1-ը բժշկագիտության, 1-ը էկոլոգիայի ոլորտներից էին:

2013 թվականին ԳԿՀԱՀ-ի, ՀՀ նախագահի հովանու ներքո երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցության արդյունքում լրացուցիչ 5 դրամաշնորհ հատկացվեց երիտասարդ գիտնականների հետազոտական խմբերին՝ նպաստելու ՀՀ գիտական համակարգի առաջընթացին եւ կադրային համալրման գործընթացին: 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ դրամաշնորհը բաժանվել է 5 հոգու միջեւ եւ տրամադրվել մինչեւ 35 տարեկան այն երիտասարդ գիտնականներին, որոնց աշխատանքները ներկայացվել են ԳԿՀԱՀ 2014 թ. դրամաշնորհային մրցույթին եւ փորձագիտական հանձնախմբի կողմից ճանաչվել լավագույնը:

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիի Մարտիրոսյանի խոսքով՝ ՀՕՖ-ի այս մրցույթում հաղթելը մեծ հաղթանակ է, քանի որ այն համապատասխանում էր միջազգային չափանիշներին, եւ որեւէ մեկի կողմից դժգոհության չի արժանացել:
Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728