Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մեկական համակարգիչ հաղթած 5 դպրոցներին

Փետրվար 21,2014 18:28

Փետրվարի 21-ին Կրթության ազգային ինստիտուտի հանդիսությունների սրահում ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ տեղի ունեցավ «Dasaran.am» կրթական ծրագրի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ԿԳ նախարարության և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի կողմից հայտարարված «Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում 2014» մրցույթի ամփոփման հանդիսավոր մրցանակաբաշխությունը: Ներկա էին «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը և ՀՀ Կրթության և գիտության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

SAM_1072

«Անցած տարի Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներից այս միջոցառմանը մասնակցել էին 156 դպրոց, այս տարի 350-ից ավելի դպրոցներ են մասնակցել: Սա խոսում է այն մասին, որ երևի դպրոցներն էլ են շահագրգռված, և աշակերտներին էլ է սա դուր գալիս»,- ասաց պրն Ալոյանը:

SAM_1064

Խրախուսական մրցանակներ են ստացել հետևյալ դպրոցները՝

25-րդ հորիզոնական- Արարատի մ., գ. Դարբնիկի միջն. դպրոց

24-րդ հորիզոնական- Երևանի Մ. Հերացու անվան ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց

23-րդ հորիզոնական- Երևանի Նոր Նորքի թիվ 159 դպրոց

22-րդ հորիզոնական- Արմավիրի մ., գ. Հովտամեջի միջն. դպրոց

21-րդ հորիզոնական- Արարատի մ., գ. Տափերականի միջն. դպրոց

20-րդ հորիզոնական- Արարատի մ., գ. Հովտաշատի միջն. դպրոց

19-րդ հորիզոնական- Արարատի մ., գ. Արալեզի միջն. դպրոց

18-րդ հորիզոնական- Արարատի մ., ք. Արարատի թիվ 4 դպրոց

17-րդ հորիզոնական- Արմավիրի մ., գ. Արշալույսի միջն. դպրոց

16-րդ հորիզոնական- Կոտայքի մ., գ. Գառնիի հիմնական դպրոց

15-րդ հորիզոնական- Արարատի մ., գ. Սայաթ-Նովայի միջն. դպրոց

14-րդ հորիզոնական- Կոտայքի մ., ք. Հրազդանի թիվ 13 դպրոց

13-րդ հորիզոնական- Արարատի մ., ք. Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոց

12-րդ հորիզոնական- Արմավիրի մ., գ. Այգեկի միջն. դպրոց

11-րդ հորիզոնական- Սյունիքի մ., ք. Կապանի թիվ 7 հիմնական դպրոց

10-րդ հորիզոնական- Վայոց ձորի մ., ք. Ջերմուկի ավագ դպրոց

9-րդ հորիզոնական- Կոտայքի մ., գ. Քաղսիի միջն. դպրոց

8-րդ հորիզոնական- Լոռու մ., ք. Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոց

7-րդ հորիզոնական- Շիրակի մ., ք. Գյումրիի թիվ 15 հիմնական դպրոց

6-րդ հորիզոնական- Շիրակի մ., ք. Գյումրիի «Ֆոտոն» վարժարան

5-րդ հորիզոնական- Գեղարքունիքի մ., գ. Սարուխան թիվ 1 միջն. դպրոց

4-րդ հորիզոնական- Գեղարքունիքի մ., ք. Սևանի թիվ 4 հիմնական դպրոց

3-րդ հորիզոնական- Լոռու մ., ք. Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոց

2-րդ հորիզոնական- Լոռու մ., ք. Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոց

1-ին հորիզոնական- Շիրակի մ., ք. Գյումրիի թիվ 19 միջն. դպրոց

Համակարգիչներ ստացան հետևյալ 5 դպրոցները.

1. Արարատի մ., գ. Երասխի միջն. դպրոց

2. Արագածոտնի մ., ք. Ապարանի ավագ դպրոց

3. Սյունիքի մ., գ. Շաքիի միջն. դպրոց

4. Գեղարքունիքի մ., գ. Կարմիրգյուղի թիվ 2 միջն. դպրոց

5. Արմավիրի մ., գ. Նորավանի միջն. դպրոց

Երևան քաղաքի դպրոցների մրցանակաբաշխությունն` այստեղ

Վարդուհի ԲԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728