Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Ա Վեհափառ Հայրապետը ուշադրությամբ հետևում է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով հայ համայնքի առջև ծառացած դժվարություններին

Հունիս 25,2026 21:35 Share

Արամ Ա Վեհափառ Հայրապետը ուշադրությամբ հետևում է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով հայ համայնքի առջև ծառացած դժվարություններին։

Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։

«Այսօր ամբողջ օրուան ընթացքին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը մնայուն կապի մէջ ըլլալով Վենեզուելայի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Գերշ. Տ. Պետրոս Եպս. Մանուէլեանի հետ, մօտէն հետեւեցաւ Վենեզուելայի մէջ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքներուն եւ այդ ծիրէն ներս հայ գաղութին կրած վնասներուն։

Սրբազան հօր փոխանցած տեղեկութիւններուն համաձայն, երկրաշարժը ահաւոր ու սարսափազդու ցնցում յառաջացուցած է եւ նիւթական ու մարդկային վնասները բազմաթիւ են։ Ցարդ վախն ու անորոշութիւնը կը տիրեն ժողովուրդին մօտ։

Երկրաշարժին հետեւանքով, դժբախտաբար, երկու հայ ընտանիքներու տուներ քանդուած են եւ կան մի քանի վիրաւորներ ու անհետ կորած հայորդիներ։

Սրբազան հայրն ու վարչութիւնը մօտէն կը հետեւին ստեղծուած կացութեան հետեւանքներուն՝ մնայուն կապի մէջ ըլլալով Վեհափառ Հայրապետին հետ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել