Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժի շաբաթը և քառյակի ուրբաթը. «Ժամանակ»

Ապրիլ 04,2014 10:24

Տիգրան Սարգսյանն այլևս վարչապետ չէ: Այս տեղեկատվությունը առաջացնում է էմոցիաներ և հարցեր: Էմոցիաներ այն պատճառով, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը հասել էր այնպիսի բարդագույն իրադրության, և այդ ամենում ակնհայտորեն այնքան զգալի էր վարչապետի ու նրա ղեկավարած կառավարության լուման, նրանց մի շարք գործողությունների ու պատկերացումների ոչ ադեկվատությունը առկա իրավիճակին, որ հասարակության համար այդ պայմաններում վարչապետի հրաժարականը անկասկած դրական էմոցիաների աղբյուր է:

Այլ հարց է, թե զուտ պրագմատիկ դիտարկումների պայմաններում ինչքան հիմնավոր և ադեկվատ կդիտվեն արդեն այդ էմոցիաները, թեկուզ աստիճանի առումով, սակայն առանց կասկածի կարելի է ասել, որ հասարակությունը բավարարված է այդ հրաժարականից, և այդ բավարարվածությունը միանգամայն օբյեկտիվ է: Առավել էական են հարցերը, որ առաջանում են և հրաժարականի կապակցությամբ, և դրան հաջորդող հնարավոր գործընթացների:

Առաջինը, բնականաբար, հետաքրքրական է այն, թե ինչը կարող էր լինել հրաժարականի պահանջ: Այստեղ հնարավոր գործոններն իսկապես շատ են: Հրաժարականը զուգորդվեց ներհայաստանյան երկու էական իրադարձության հետ. կուտակային կենսաթոշակայինի մասին ՍԴ որոշում, և բավական խառնաշփոթ իրավիճակ այդ կապակցությամբ, և ոչ իշխանական քառյակի որոշում ապրիլի 28-ին խորհրդարանում կառավարության անվստահության հարց բարձրացնելու և այդ կապակցությամբ նաև Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու կապակցությամբ: Այս երկու իրադարձություններն էլ կարող էին ազդել Տիգրան Սարգսյանի հրաժարականի առումով, իսկ միգուցե երկուսն էլ միասին են թողել իրենց ազդեցությունը:

Կուտակային համակարգի վերաբերյալ ՍԴ որոշումը ստեղծեց իսկապես հետաքրքրական ու տարօրինակ վիճակ: Բանն այն է, որ իշխանության ներսում սկսեցին կատարվել ակնհայտորեն տարօրինակ բաներ: Նախ ՍԴ դատավորները հայտարարում էին, որ կուտակայինն, ըստ էության, դառնում է կամավոր, իսկ հետո էլ այդ ամենը կտրուկ փոխվեց: Ակնհայտ էր, որ իշխանության ներսում ինչ-որ բան կատարվել կամ կատարվում է: Եվ ահա վարչապետի հրաժարականը:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930