Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Երբ ես խոսում եմ, բոլորը պետք է ոտքի կանգնեն». «Իրատես de facto»

Ապրիլ 04,2014 11:32 Share

Հատված Գալուստ Սահակյանի (ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար) հարցազրույցից:

Խորհրդարանի կուլիսներում խոսում են, որ հենց Գալուստը մի լավ բան է ասում ամբիոնից, «ղեկավարությունը», գիտեք՝ ով, փսորում է նրա ասած «գաղափարախոսությունը», ասենք, էն օրը, երբ Դուք մեջբերում արեցիք Թումանյանից, դահլիճը քարացած լսում էր, ԲՀԿն «շանթահարված» դուրս էր թռչում դահլիճից, էֆեկտն անչափ խորն էր, մեկ էլ Արգամիչը Ձեզ հարցրեց՝ ինչո՞ւ սկզբից չասացիք, որ Թումանյանն է ասում, որ ԲՀԿն դահլիճից դուրս չգար։

– Յուրաքանչյուրը գործում է իր լիազորությունների շրջանակում։ Էֆեկտը ես եմ, ես եմ արժեքավորում իմ գործողությունները, ես ընդամենը կարողանում եմ բանախոսել յուրաքանչյուր հարցի շուրջ։

Էդ մեկը՝ հաստատ. ԲՀԿն իր կյանքում երբեք դահլիճից դուրս չէր եկել, դա նախադեպ էր, եթե չասենք՝ սիմվոլիկա էր հետագա զարգացումների համար։ Տեսնում եք՝ նրանք, ովքեր վաղը դուրս են գալու մի հսկա մեծամասնության կառավարության դեմ, Ձեր երկու բառից իրե՛նք դուրս թռան ԱԺ դահլիճից:

– Այո, երբ ես խոսում եմ, բոլորը պետք է ոտքի կանգնեն։

Եվ դուրս գան, ինչպես ընդունված է «ներվայինները դուրս գան դահլիճից» սկզբունքով, ճիշտ է, մի քիչ խանգարող եղավ, բայց ամեն բան առավել քան ճշգրիտ էր։ Գրիգորիչ, բայց ինձ թվում է, թե Ձեզ նախանձում են։

– Չեն կարող, լավ կլիներ իրենք էլ կարողանային ինձ ընդդիմախոսել։ Լավ կլիներ իրենց կշիռն էլ էդպիսին լիներ, այ, այստեղ է, որ ասում եմ գաղափարախոսություն, որն էլ մեր դեպքում շատ լավ աշխատում է։

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930