Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարականի պատճառներից մեկը

Ապրիլ 05,2014 13:45

Հայաստանում չկան օբյեկտիվ չափանիշներ եւ մեխանիզմներ, որոնցով գնահատվում է նախորդ կառավարությունների կամ վարչապետների աշխատանքը: Քաղաքական ուժերն ունեն իրենց շահերը, եւ, բնականաբար, նրանց գնահատականը հեռու է օբյեկտիվությունից: Ընդդիմությունը սովորաբար ասում է, որ վարչապետն ամեն ինչ տապալել է, իսկ իշխանությունը՝ որ կառավարությունների փոփոխությունը բնականոն գործընթաց է, եւ որ նախորդ փուլի համար պետք էր այս վարչապետը, իսկ ներկա փուլի համար՝ բոլորովին ուրիշը:

Իհարկե, դժվար է պնդել, որ այս կառավարությունը վեց տարում ինչ-որ զգալի հաջողություններ է արձանագրել. տնտեսական ձախողումների մասին շատ է խոսվել եւ դեռ կխոսվի: Բայց անհաջողությունների քաղաքական պատճառներից մեկը, ինձ թվում է, թիմի զգացողության պակասն էր: Իր վարչապետության սկզբնական շրջանում Տիգրան Սարգսյանն անկուսակցական էր, հետո դարձավ հանրապետական: Բայց ՀՀԿ-ում ազդեցություն ունեցող մարդիկ նրան յուրային չէին համարում՝ կար մենթալիտետի զգալի անհամապատասխանություն: Երբ չեզոք, բայց մտահոգ մարդիկ խոսում էին տնտեսական վիճակի վատթարացման մասին, որոշակի մտավոր եւ կրթական ցենզ ունեցող ՀՀԿ-ականները (ոչ հրապարակավ, իհարկե) ասում էին՝ «Հա, ինչ անե՞մ, թող Տիկոն տապալվի, նա մեր ախպերությունից չի»:

Երբ օլիգարխները, պատգամավորները, բարձրաստիճան պաշտոնյաները խնդիրներ էին ունենում, նրանք, ի՞նչ է, վարչապետի՞ն էին դիմում: Իհարկե՝ ոչ: Հետեւաբար վարչապետը նրանց համար հեղինակություն չէր, «հարց լուծող» չէր: Վստահ եմ, որ նրանք Տիգրան Սարգսյանի հետ սաունա չէին գնում եւ «դուբայներում» ժամանակ չէին անցկացնում: Մի խոսքով՝ ընկերություն չէին անում՝ ենթագիտակցաբար «դասակարգային թշնամի» զգալով: Իհարկե, հակված չեմ նաեւ իդեալականացնելու Տիգրան Սարգսյանին եւ ենթադրում եմ, որ նա «իր ձեռից եկած» չարաշահումները կատարել է: Խոսքն այստեղ «միասնական թիմի» զգացողության մասին է:
Եվ ահա ես մտածում եմ՝ գուցե վարչապետի հրաժարականի պատճառը ոչ թե նրա դեմ «ոչ իշխանականների» տեւական պայքարն էր, ոչ թե «Դեմ եմ»-ը եւ կուտակայինի տապալումը, ոչ թե Կրեմլի հրահանգը (չգիտեմ, թե որքանով է Կրեմլին հետաքրքրում, թե ով է Հայաստանում վարչապետ աշխատում), այլ պարզապես Տիգրան Սարգսյանի գիտակցումը, որ բացի նախագահից՝ նրան ոչ ոք չի աջակցում: Եվ նախագահն էլ վերջին ժամանակներս այն չափով չի աջակցում, որքան վարչապետը կցանկանար:

Այդ՝ «թիմային» հանգամանքն էլ, երեւի, պետք է հաշվի առնվի՝ հետագայում վարչապետներ նշանակելու պարագայում: Չնայած ես չէի ցանկանա, որ Հայաստանի վարչապետը ներդաշնակ լիներ Մանվելի, Սեյրանի, Շմայսի կամ Թոխմախի Մհերի հետ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (17)

Պատասխանել

  1. Արտակ Գաբրիելյան says:

    Բա ում հետ կուզեիք ներդաշնակ լիներ: ԲՈՒՀ-երի դասախոսների, որոնց շնորհիվ ոչ մի բնագավառում մրցունակ կադրեր չունենք: Արհեստավորների, որոնց սարքածները տարին երկու անգամ վերանորոգման կարիք են զգում: Լրագրողների, որոնց հանճարեղ մտքերը ուզած-չուզած լսում ենք: Ուսուցիչների, որոնցից շատերը չգիտեն էլ, թե որ դարում ենք ապրում:

    Պատահական հո չի որ մեր հասարակության մեծ մասը, մեծով-փոքրով, մտավորականով-շինարարով անհամատեղ էր Տիգրան Սարգսյանի հետ, բայց շատ համատեղ էր Գագիկ Ծառուկյանի հետ:

    Մանվելը, Սեյրանն ու Շմայսը գոնե պատերազմին են մասնակցել: Հասարակության էն մնացած շերտերն ինչին են մասնակցել: Վերջը հասկանալու ենք, որ Մանվելն ու Շմայսը կան, որորվհետև մնացածներս չկանք: Մտածող մտավորականներ, կառուցող շինարարներ, գյուղատնտեսությունից հասկացող գյուղացիներ… Էնքան քիչ են, որ չեղածի հաշիվ:

  2. Avag says:

    Ինձ թվում է,որ Տիգրան Սարգսյան կեցվածքն էլ անհամապատասխան է ներկայիս Հայաստանյան իրականությանը,չմոռանանք որ հենց նա էր իր լիբերալ կերպարով հայտարարում,որ Հայաստանը պատրաստ է Ասոցացման համաձայնագրի մի հատվածը ստարագրել,դե թող գնա հիմա ստորագրի։Անձամբ ինձ համար ակնհայտ է,որ Տիգրան Սարգսյանը մեղմ ասած ՄՄ-ի կողմնակից չէր սա անգամ նրա արտաքինից է երևում և շատ ճիշտ արեցին,որ այդ մարդուն հեռացրեցին իշխանական ռիչագներից և առհասարակ ապագայում էլ ավելի արագ և վճռական է է հակավոր արձագանքել։

  3. Մեծարգո Արամ Աբրահամյան.
    Լիովին համամիտ եմ Ձեր դիտարկումներին:
    Միայն թիմային նպատակասլաց աշխատանքը կարող է արդյունք տալ:

  4. Կարեն Սաղաթելյան says:

    Շատ խոր վերլուծություն Է: Բայց գուցե ” ларчик просто открывался ” ? Սահմանադրական դատարանի որոշումից հետո նույնիսկ Նախագահը հասկացավ, որ այս խելոք մտավորականի տեսք ունեցող ահձը փուչ է, եվ հիշեց ՀՀ ոսկու պաշարները վաճառելը, 2008-ի ճգնաժամի Հայաստան չգալը, նախարարությունները մարզերով ցրելու նախագիծը եվ բազմաթիվ այլ հիմարությունները?

  5. Hayk says:

    Тот факт, что Т.Саргсян интеллигентный и образованный человек,думаю никто не станет оспаривать. Мне жаль,что он ушел.

  6. Seyran says:

    Ինձ թվում է Տիգրան Սարգսյանը Ծնվել է ոչ ճիշտ տեղում և ոչ ճիշտ ժամանակում:Նա միանգամայն արժանի էր վարչապետի պաշտոնին՝որոշակի պայմաններում:Դրանք են՝ 1.Նա պետք է գլխավորեր այն կուսակցությունը,որին ներկայացնում էր՝լիներ լիդեր;2.Հանրապետության Նախագահը պետք է լիներ վերկուսակցական՝ՀՀԿ և այլ կուսակցությունների նիստերին մասնակցեր հյուրի կարգավիճակով՝եթե նրան հրավիրեին;Տ.Սարգսյանը պետքէ ունենար իր պարտականություններին համահավասար իրավունքներ:Թե չե,ես ինձ միշտ վատ էի զգում,երբ վարչապետը կառավարության նիստերին ասում էր՝նախագահը հանձնարարել է,նախագահը ցուցում է տվել,պահանջել է …:
    Հրանտ Բագրատյանի վարչապետության տարիներին կառավարության որոշում էր կայացվել ուժային նախարարներին զգուշացում անել կառավարության նիստերին պարբերաբար չմասնակցելու համար:Այն ժամանակից է ,որ ,,խյարը,, ծուռ է բուսել:
    Տիգրան Սարգսյանին ցանկանում եմ ամենայն հաջողություններ:Համոզված եմ,որ նա կշարունակի իր փորձն ու գիտելիքները ի նպաստ դնել մեր երկրի զարգացմանն ու բարգավաճմանը:

  7. Վանիկ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ says:

    Ինձ ամենից շատ դուր եկավ այս տողը.
    «Իհարկե, հակված չեմ նաեւ իդեալականացնելու Տիգրան Սարգսյանին եւ ենթադրում եմ, որ նա «իր ձեռից եկած» չարաշահումները կատարել է»:
    Իհարկե, չափազանց մեղմ է ասված, բայց ճշմարտություն է։

  8. Harutyun Aslanyan says:

    պարզունակ քաղաքական հաշվարկ է ժողովրդի մոտ ռեյտինգի բարելավման համար (թե իբր տնտեսության անկման պատճառը ոչ թե այն է, որ իշխանության ներկայացուցիչները միայն իրենց անձնական շահերով են հետաքրքրված, այլ այն որ փոձում են լավ կառավարման համակարգ ստեղծել, բայց չի ստացվում),
    ինդդիմադիր քառյակի ստեղծումը նույն բեմադրության մաս է կազմում (տրամաբանությունն հուշում է, որ քառյակի որոշ անդամներ նախօրոք տեղյակ էին հրաժարականի մասին) որպեսզի տպավորություն ստեղծվի, թե ընդդիմությունը դեր է խաղում ներքաղաքական կյանքում

  9. Լավատես says:

    Պատմությունը նորից կրկնվում է. էլի բռնում ենք մի գերտերության պոչը, որի անխելքության պատճառով համ ինքը վարի կգնա, իրա հետ էլ՝ մենք։ Եթե այդ չարաբաստիկ ՄՄ ին անդամակցելն անխուսափելի է, ուրեմն ամեն գնով պետք է նպաստել նրա ուժեղացմանը։ Եթե շարունակենք մեր պետական մարմինների նշանակումն ու նրանց հրաժարականի նախաձեռնությունը թողնել ՄՄ ներին, բոլորս էլ կտուժենք, մենք՝ հատկապես։ Մենք բոլոր նախադրյալներն ունենք լինել առաջատարը մի շնչին ընկնող բոլոր քաղաքակիրթ չափանիշներով։ Դրանով մենք կապահովենք մեր անկախությունը եւ ՄՄ ներից, եւ նրա թշնամիներից։

  10. Արմեն says:

    Մեր երկրում կիրթ մարդը տեղ չունի, ինչպես նաև գրագետ մարդը, որքան էլ այդ մասին հազար անգամ հայտարարեց Տիգրան Սարգսյանը մեզանից ոչ ոք այն չհասկացավ ու չսատարեց, ոչ ոք չասեց համաձայն եմ:
    Յուրաքանչյուր մարդ դիմացինի մասին դատողություն է անում իր փչացվածության աստիճանի մասով:
    Տիգրան Սարգսյանը որոշ ՀՀԿ-ական պուզատիների հետ պիտի ընկերություն աներ, որ ասեիք թիմի անդամ է:

  11. sergik says:

    Արմեն ջան, պետք չէ թերագնահատել ժողովրդին, մարդիկ էտքանել անհասկացող չեն, բոլորնել ասում են, որ Տ Սարգսյանը գրագետ, կիրթ մարդ էր, բայց ներիր գրագետ կիրթ լինելը այլ բան է, կամքի ուժեղ տեր լինելը այլ բան….նման հատկությամբ ասում են, ,,անձամբ չեմ ճանաչում,, նախկին քաղաքաապետն էր օժտված, որի հրաժարականը կապում են այն փաստի հետ, որ չկարողացավ քաղաքից վերացնել երթուղայիններին, տերերը թույլ չտվեցին, իր սկզբունքայնություննել իրեն թույլ չտվեց շարունակել աշխատել…

    • Արմեն says:

      Հարց է կարծում եմ, սկզբունքային է թե ոչ:
      Կիրթ մարդկանց սկզբունքայնությունը միշտ չէ, որ կոպիտ ձևով է արտահայտվում:
      Իսկ հետևությունը կարելի է անել միայն արված (չարված) գործերով:

  12. MARD says:

    եթե վերցնեք մի վազքի չեմպիոնի եվ նրա ոտքերը կապեք , ապա պետք չե զարմանալ թե ինչու այդ մարդը չի կարողանում քայլել , ուր մնաց վազել..
    Դեռ ավելին , նրան երկար այդպես պահելուց հետո , նա կարող այլեվս չքայլել, քանի որ արյան հոսքի դադարեցումը դեպի ոտքեր կարող են տանել դեպի ոտքերի վեջնական վախճան.
    Եվ իհարկե կոխքից վատ վազողները իրենց կդնեն չեմպոնների տեղ , քանի որ հենց իրենք են կապել այդ մարդւ ոտքերը.
    Մի թե այդքան դժվար է տեսնել .
    Հիմա հարցն այն է թե մեզ վազքի չեմպոն է պետք , թե ոտեր կապող .

  13. Armen says:

    Հարգելի Հայեր,

    Իմ կարծիքով այստեղ ոչթե վարչապետի լավ կամ վատ աշխատելն է, այլ թե ով պիտի հաջորդ նախագահը լինի. Ինչպես նկատել եք Հայաստանում նախագահ են դառնում միայն վաչապետերը, այսինքն 2 տարի նախագահությունից հետո հաջորդը ով պիտի’ անկախ ժողովուրդի քվեից , լինի

  14. Garry says:

    Ես` միամիտս կարծում եմ, որ Տ. Սարգսյանը չի անհետանա քաղաքական դաշտից և ոչ էլ պաշտոն կստանա ԱՊՀ որևէ կառույցում, նա կսկսի ձեռնամուխ լինել եվրոինտեգրման շարժումը թարմացնելու գործին ու ,,օբիժնիկի,, կարգավիճակով կփորձի այն ղեկավարել արևմտամետների նոր խումբ ձևավորելով: Բայց արդյոք նա այդ բանը կանի իր համոզմունքներից դրդված, թե ինչ որ մեկի ցուցումով` կպարզվի հետո…: Համենայնդեպս այդ դաշտում համարյա ամայություն է այնքան, որ մարդու լացն է գալիս: Կողքից նայում եմ էդքան էլ ֆանտաստիկ բան չասեցի:)))))

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930