Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ունի թուրք ասպիրանտ

Ապրիլ 18,2014 16:19

Այսօր՝ ապրիլի 18-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախասրահում տեղի ունեցավ ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող, պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի տարեկան հաշվետու ասուլիսը։ Հանդիպման ընթացքում Հայկ Դեմոյանը նշեց, որ թեպետ տուն-թանգարանը վերանորոգվում է, սակայն 2015թ-ին արդեն ամեն ինչ պատրաստ կլինի. «Մեկ տարի անց մենք կներկայանանք լիովին նոր, մշտական ցուցադրությամբ։ Նախատեսվում է տարածքը մեծացնել երկուս ու կես անգամ և իհարկե, կիրառվելու է նոր տեխնիկա, նոր դիզայն, կունենանք կինոսրահ, կարող եմ ասել՝ այդ դեպքում մեկ այցը բավարար չի լինի ամեն ինչ տեսնելու համար»։

Ամփոփելով տարվա ընթացում կատարած գործողությունները, նա առանձնացրեց Կանադայի հետ ստորագրած պայմանագիրը, որի համաձայն, կատարվելու են և՛ գիտական նյութերի թարգմանություններ, և՛ էլ ավելի խորացված են ներկայացվելու ցեղասպանության մասին պատմական նյութերը։

Ըստ Հ. Դեմոյանի, տարվա գլխավոր ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ ունեն թուրք ասպիրանտ, որն ուսումնասիրում է Հայոց ցեղասպանության և թուրքերի կողմից դրա հերքման հարցը։

Ինչպես նաև՝ այս տարին նշանավորվեց ՀՅԹԻ և ԵՊՀ-ի համատեղ աշխատանքով. «Այս տարի ԵՊՀ-ում հիմնեցինք ցեղասպանության ամբիոնը, որտեղ մասնագիտանում են 7 ապագա ցեղասպանագետներ, սա շատ կարևոր է, քանի որ սերնդափոխության հարց կա և մենք պետք է պահպանենք և փոխանցենք պատմական իրադարձությունների ճշգրիտ տեղեկությունները»։

«Այն, ինչ տեղի է ունենում Թուրքիայում, որպես ուսումնասիրող մասնագետ կարող եմ ասել, որ կհանգեցնի նորանոր ցնցումների, և մեր խնդիրն է աշխատել թուրք նոր սերնդի վրա»։

Անդրադառնալով Քեսաբում կատարվող գործողություններին՝ Հ. Դեմոյանը նշեց. «Վերացական է իմ մոտեցումը, սակայն այն, ինչ կատարվում է այնտեղ, պարունակում է ցեղասպանական գործողություններ, որը նպատակ ունի ազդել հայի հոգեբանության վրա՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, ինչպես նաև Թուրքիան փորձում է ճշգրտել, թե որքանով է Հայաստանը միասնական և որքան ներուժ ունի»

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նախատեսվում է իրականացնել շուրջ 20 ցուցադրություններ աշխարհի տարբեր անկյուններում։

 Լիլիթ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930