Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. «Քառյակին էսպես սթափեցնող պահերն անհրաժեշտ են». (Տեսանյութ). a1plus.am

Մայիս 01,2014 19:35

«Քառյակը չի փլուզվում»,-մեկնաբանելով ԲՀԿ-ականների մասնակցությունը Գալուստ եւ Հովհաննես Սահակյանների ընտրությանը` ասում է պատգամավոր Միքայել Մելքումյանը. «Նա շենք չի, որ փլուզվի կամ չփլուզվի»:

Միքայել Մելքումյանը փորձում է հասկանալ` իսկ կա՞ պայմանագիր, որով ԲՀԿ-ն քառյակի մյուս ուժերին կապված է հավերժական կապերով, որոնք փլուզման ենթակա չեն: ԲՀԿ-ն, ըստ նրա, ոչ ընդդիմություն է, ոչ իշխանություն եւ կարող է իրերը կոչել իրենց անուններով. «Մենք մեր տեղում ենք»։

Պատգամավորի կարծիքով՝ ԲՀԿ-ն քառյակում էլ հավասարակշռող գործունեություն է կատարում: Չի կարող ընդդիմադիր մյուս ուժերի նման անընդհատ քննադատել կառավարությանը. «Այլընտրանքի էությունը, ոչ միայն, բայց նաեւ կայանում է նրանում, որ մենք կառավարության լավ գործերին պետք է ասենք այո, իսկ որը որ մեր կարծիքով չի արտահայտում ռեալությունը, լուծումներ չի տալիս, ասենք` ոչ»:

Գագիկ Ջհանգիրյանը միայն մեկ նախադասությամբ է ակնարկում, որ քառյակի գործերում ինչ-որ բան այն չէ. «Քառյակին էսպես սթափեցնող պահերն անհրաժեշտ են»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031