Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանավանի թիվ 2 դպրոցի շուրջ կրքերը թեժանում են

Մայիս 05,2014 16:11

«Մեր երեխաները սովորում են առաջին դասարանում: Մեզնից պահանջում են վճարել 10.000 դրամ. 1000 դրամ` սննդի փող, որ բուֆետում երեխան սնվի, 1.000 դրամ` Այբբենարանի հանդեսի ձայնասկավառակի համար, 8000-ն էլ հավաքում են հանդեսի համար: Սննդի համար հասկացանք, դիսկի համար հասկացանք, բա այդ 8000 դրամն ինչո՞ւ են հավաքում:  Չեն էլ հաշվի առնում անապահով, թե ապահովված ընտանիքից է երեխան»,-Aravot.am-ի հետ զրույցում Ստեփանավանի թիվ 2 դպրոցի 1-ին դասարանի ծնողները, ովքեր հասկանալի պատճառներով ցանկացան, որ իրենց անունը չհրապարակենք, վրդովված պատմեցին իրենց դպրոցի դրամահավաքի մասին:

Ինչպես արդեն նշել էինք,   ԿԱԻ փոխտնօրեն,  «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը ահազանգել էր, որ Ստեփանավանի թիվ 2 դպրոցում դրամահավաք է իրականացվում. ծնողներից պահանջում են վճարել 10.000 դրամ: Մեզ հետ զրույցում ծնողները փաստեցին, թե երեխայի նպաստը 16.000 դրամ է, էլ որտեղի՞ց կարողանան այդքան գումար վճարել դպրոց: Ծնողներից մի քանիսը նշեցին, թե ընդամենը 5000 դրամն են տվել ու չեն պատրաստվում այլևս գումար վճարել:

Aravot.am-ը զրուցեց նաև Ստեփանավանի թիվ 2 դպրոցի տնօրեն  Լիլյա Հարությունյանի հետ: Նա հերքեց այն լուրը, թե իր դպրոցում դրամահավաք է իրականացվում ու շեշտեց. «Այդ ամենը զրպատություն է: Ծնողները չեն կարող հավաստիացնել: Ես հենց նոր եմ այդ մասին տեղեկանում: Ես դասվարներին խնդրել եմ, որ հենց հիմա ծնողներին ժողովի հրավիրեն, տեսնեմ, թե որտեղից են այդ լուրերը տարածվել: Չգիտեմ՝ ո՞ւմ և ո՞նց պետք է արձագանքեն, բայց անպայման պետք է արձագանքեն: Եթե ծնողները ինքնակամ ինչ-որ բանի համար չեն հավաքում գումար, մեր կողմից գումար հավաքելու հրահանգ չի լինում»:

Նշենք, նաև, որ տիկին Բախշյանն ասել էր, թե դպրոցի տնօրենի  ամուսինը Ստեփանավանի նոտարն է: Այս առիթով Լիլյա Հարությունյանը նշեց. «Զարմանքս ու զայրույթս չեմ կարող թաքցնել: Այսինքն` ում մտքով ինչ անցնի, կարող է մարդուն զրպարտել: Դա սարսափելի բան է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ.- Լուսանկարում Ստեփանավանի քաղաքապետարանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. NK says:

    Հարգելի կրթության հետ որևէ կապ ունեցող հարգելի հայրենակիցներ, միշտ զգույշ եղեք թե՝ ձեր գնահատականներում, և թե՛ որևէ երևույթի մասին արտահայտչամիջոցներն ընտրելիս… Ինչ վերաբերում է նշված տնօրենին, իմ ունեցած հավաստի տվյալներով նա ոչ թե հետնորդ է վատ, այլ լավ իմաստով: Նմանօրինակ կրթության գործիչների քանակը ցավոք քչանում է մեր երկրում, իսկ զրպարտիչները շատանում են…Ինձ թվում է մեր երկրում շուտով արժեք են դառնալու բանսարկուները, ինտրիգաններն ու անգրագետները… Ցավալի է, տ. Բախշյան մի նպաստեք այդ գործընթացիբ և քանի շուտ է վերանայեք ձեր տեսակետները, խոսեք հիմնվելով իրական փաստերի, ոչ թե ընկերական, մասնավոր զրույցների վրա: Հակառակ դեպքում էս երկրում մարդ չի մնա, անհարմար է, ձեզ լսում ու կարդում է մեր մատաղ սերուդը, վատ դաս եք տալիս…

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/05/06/457602/

    © 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031