Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է սպորտի վաստակավոր մարզիչ Յուրի Բաբայանը

Մայիս 05,2014 18:32 Share

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի և Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կոլեկտիվները ցավով տեղեկացնում են, որ 85 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո, կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող

ՅՈՒՐԻ ԱՐՄԵՆԱԿԻ ԲԱԲԱՅԱՆԸ

Նա աշխարհի և Եվրոպայի մի շարք հաղթողների ու մրցանակակիրների, բազմաթիվ միջազգային կարգի սպորտի վարպետների, ապագա քաղաքական-հասարակական գործիչների, արցախյան շարժման և պատերազմի մասնակիցների դաստիարակ էր. լավ մարդ, հրաշալի անձնավորություն, գերազանց մանկավարժ, ով օրինակ էր ծառայում հարյուրավորների` թե մրցագորգի վրա, թե կյանքում և առօրյայում:
Մենք սգում ենք սիրելի մարզչի մահվան համար, ցավակցում՝ ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, սաներին:
Համոզված ենք, Յուրի Բաբայանի անունը կմնա հայկական սպորտի տարեգրության մեջ, նրան ճանաչողները կհիշեն սիրով ու հարգանքով:

Սամբոյի Ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031