Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսում քաղաքապետի 2 թեկնածու է առաջադրվել

Մայիս 06,2014 19:33

Գորիսում արդեն առաջադրվել է համայնքի ղեկավարի երկու թեկնածու:

Ինչպես մեզ փոխանցեցին Սյունիքի մարզի թիվ 37 ԸԸՀ-ից՝ մայիսի 5-ին որպես Գորիսի քաղաքապետի թեկնածուներ են առաջադրվել երիտասարդ գործարար, ռադիոէլեկտրոտեխնիկական սարքերի արտադրությամբ զբաղվող «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը եւ Գորիս քաղաքի ավագանու երիտասարդ անդամ, անկուսակցական, «Շանի» ՍՊԸ տնօրեն Հրայր Յոլյանը:

Գորիսի գործող քաղաքապետն առայժմ չի առաջադրել իր թեկնածությունը, թեեւ ավելի վաղ մեզ հետ ունեցած զրույցում ցանկություն էր հայտնել հերթական անգամ առաջադրել իր թեկնածությունը եւ պայքարել քաղաքապետի պաշտոնի համար:

Կանխատեսվում է, որ քաղաքապետի պաշտոնի համար իր թեկնածությունը կառաջադրի նաեւ Սյունիքի նախկին մարզպետի հորեղբոր որդին՝ Սասուն Խաչատրյանը: Շրջանառվող լուրերի համաձայն՝ վերջինիս առաջադրման դեպքում, Գորիսի գործող քաղաքապետը, ըստ ամենայնի, դուրս կգա մրցակցությունից եւ որպես հիմնական մրցակիցներ կմնան Սյունիքի ներկայիս մարզպետի ընկերությունը վայելող երիտասարդ գործարար Տիգրան Կարապետյանը:

Մեր ունեցած տեղեկություններով՝ Գորիսում հասարակության մի հոծ զանգված մտադիր է սատար կանգնել Տիգրան Կարապետյանին, քանի որ վերջինս գորիսեցիների կողմից հարգված անձնավորություն է եւ , որ ամենակարեւորն է՝ նախկին մարզպետի թիմակիցներից չէ:

Հունիսի 8-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակվել նաեւ Սյունիքի թիվ 37 ընտրատարածքն ընդգրկող Իշխանասար եւ Թանահատ գյուղական համայնքներում: Թանահատում կանցկացվի համայնքի ղեկավարի ընտրություն, իսկ Իշխանասարում՝ համայնքի ավագանու: Այս համայնքներից դեռեւս առաջադրվողներ չեն եղել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    R.I.P. Ավետիք Բուդաղյան:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031