Լրահոս
Օրվա լրահոսը

Նաղդալյանը նշեց, որ Հայաստանը եվրոպական արժեհամակարգի կրողն է

Մայիս 13,2014 14:51

Մայիսի 13-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի Երեւանի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի հետ:

Օլեքսանդր Պավլյուկը շնորհավորեց տիկին Նաղդալյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար նշանակվելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ եւ արդյունավետ գործունեություն: Նա նշեց, որ դրական է գնահատում ԵԽ նախարարների կոմիտեում-ում Հայաստանի նախագահությունը: Նրա խոսքով` Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի նպատակն է շարունակել աջակցել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

Տիկին Նաղդալյանը նշեց, որ Հայաստանը եվրոպական արժեհամակարգի կրողն է, եւ կարեւորեց ԵԽ երեւանյան գրասենյակի դերը եւ կատարած աշխատանքը մեր երկրում: Նա ողջունեց եւ կարեւորեց ժողովրդավարության խորացման, արդարադատության համակարգի բարեփոխումների, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հետ կապված ծրագրերը:

Հերմինե Նաղդալյանն անդրադարձավ տարածաշրջանային զարգացումներին եւ ղարաբաղյան հիմնախնդրին: ԵԽ նախարարների կոմիտեում Ադրբեջանի առաջիկա նախագահությանն անդրադառնալով՝ նա մտահոգություն հայտնեց հայ-ադրբեջանական սահմանը հատած եւ գերի ընկած մարդկանց մասին: Տիկին Նաղդալյանը հույս հայտնեց, որ ԵԽ կնպաստի գերիների արտահանձման հարցի լուծմանը:

ԱԺ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031