Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի մայրաքաղաքում կկառուցվի մինի ֆուտբոլի 15 խաղադաշտ

Մայիս 27,2014 12:32

Երեխաների առողջ ապրելակերպի խթանման, ինչպես նաև բակային ակտիվ հանգստի ապահովման ու պատանի երևանցիների մարզական հաջողություններին նպաստելու նպատակով վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով ընթանում են մինի ֆուտբոլի նոր խաղադաշտերի կառուցման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերի շրջանակում:
Այս տարվա ծրագրով մայրաքաղաքում կառուցվելու է մինի ֆուտբոլի 15 խաղադաշտ: Դրանցից 10-ում շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են:
Մյուս վայրերում առայժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Շինաշխատանքներն իրականացվում են համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության կողմից:

001-bak

Առաջիկայում կմեկնարկեն նաև նախորդ տարիներին կառուցված թվով 59 մինի ֆուտբոլի խաղադաշտերի վերանորոգման աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031