Լրահոս
Օրվա լրահոսը

Քառյակի մարտավարական սխալը. Civilnet

Հունիս 06,2014 11:03

Խորհրդարանական ոչ իշխանական քառյակը պատրաստվում է 12 կետից բաղկացած պահանջ ներկայացնել կառավարությանը և գործող իշխանություններին: Ընդդիմությունը դեռևս չի ցանկանում բացել փակագծերը և ներկայացնել վերոհիշյալ կետերի բովանդակությունը: Ըստ քառյակի ներկայացուցիչների հայտարարությունների՝ չի բացառվում, որ աշնանը կազմակերպվի միասնական հանրահավաք` ի պաշտպանություն ներկայացված պահանջների իրականացման:

Փաստացի ընդդիմադիր քառյակը թայմ-աութ է վերցնում և ժամանակ տալիս գործող իշխանություններին մինչև աշուն: Դրանով քաղաքական գործընթացները Հայաստանում մտնում են պասիվ փուլ:

Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը և իշխանություններին ժամանակ տալը առավել քան տարօրինակ և անտրամաբանական է: Ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանը ամենևին էլ այն պետական գործիչը չէ, որը կկարողանա երկիրը դուրս բերել սոցիալ-տնտեսական ճգնաժամից: Այդպես մտածելու դեպքում պետք է նաև հայտարարել, որ Սերժ Սարգսյանը որևէ ազդեցություն չունի տնտեսական իրավիճակի վրա, իսկ քաղաքականությունն ու բիզնեսը Հայաստանում տարանջատված են: Սա կատարյալ մոլորություն է: Հենց ՀՀԿ ղեկավարի անմիջական ջանքերով բիզնեսն ու իշխանության սերտաճումը հասավ իր գագաթնակետին:

Առանց քաղաքական լուծումների Հայաստանում տնտեսական իրավիճակ փոխելը ֆանտաստիկայի ժանրից է: Հովիկ Աբրահամյանը ազատ մրցակցային դաշտ կստեղծի գործարարների համար և կկրճատի ստվերը այնքանով, որքանով Սերժ Սարգսյանը ինքնակամ հրաժարական կտա:

Նյութի մանրամասները կարդացեք Civilnet-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30