Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բռնցքամարտիկները շարունակում են միջազգային փորձ կուտակել

Հունիս 06,2014 11:26 Share

Հայաստանի բռնցքամարտիկները ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ այս օրերին Չեխիայի Ուստի նադ Լաբեմ քաղաքում մասնակցում են ավանդական միջազգային մրցաշարի:

Առաջին օրը ռինգ մտած մեր երեք տղաներից երկուսը՝ 64 կգ քաշային Գոռ Երիցյանը եւ 75 կգ քաշային Արման Հովհիկյանը, համապատասխանաբար, առավելության են հասել մոնղոլ Նորովբալ Օտգոնտոմորի եւ ռինգի տերերից Ժոզեֆ Պավլիսի (տեխնիկական նոկաուտով) նկատմամբ: Իսկ մեր երրորդ մասնակիցը՝ 60 կգ քաշային Արամ Ավագյանը, մրցավարների վիճահարույց որոշմամբ հավասար պայքարում զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կրասնիչկինին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ ՀԲՖ կայքի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30