Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Հունիս 11,2014 20:36

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ս.թ. հունիսի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Երևանում Սերգեյ Լավրովին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, կկայանան Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների բանակցությունները:

Հանդիպումներին կքննարկվեն 2013թ. դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-ռուսական դաշնակցային փոխհարաբերությունների, ռազմավարական գործընկերության հետագա խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը:

Հայ-ռուսական բազմաոլորտ փոխգործակցությունը վերընթաց կերպով զարգանում է՝ ներառելով նորանոր բնագավառներ, ակտիվորեն գործում են  միջկառավարական, միջխորհրդարանական հանձնաժողովները։ Ձևավորվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների արդյունավետ մեխանիզմ, ընդլայնվող փոխգործակցություն միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Բանակցությունների օրակարգում են լինելու առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, վերջին տարիներին նոր թափ ստացած ապակենտրոնացված ձևաչափով համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։

Երևանյան բանակցությունների ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  ջանքերը։

Հանդիպումներին անդրադարձ կկատարվի միջազգային տարածաշրջանային օրակարգային հարցերի։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30