Լրահոս
Օրվա լրահոսը

Թյորբորն Յագլանդը պատասխանել է Նաիրա Զոհրաբյանին`Հակոբ Ինջիղուլյանի հարցով

Հունիս 17,2014 20:29

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահությանն ընդառաջ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը վերջերս այցելել  էր Բաքու։ Մինչ Ադրբեջան այցը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պաշտոնապես դիմել էր Թյորբորն Յագլանդին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի  հետ հանդիպման ժամանակ բարձրացրել  հայ գերիների եւ մասնավորապես հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցը։ Այսօր Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը պաշտոնապես պատասխանել Նաիրա Զոհրաբյանին, ուր ասված է՝

«Հարգելի տիկին Զոհրաբյան,

Շնորհակալ եմ Ձեր նամակի համար։ Վստահեցնում եմ ձեզ, որ Եվրոպայի խորհուրդն իր տարբեր ինստիտուտների և վերահսկողական  մեխանիզմների միջոցով մեծ ուշադրություն է դարձնում անդամ պետություններում տիրող իրադրությանը, հատկապես այն պարտավորությունների իրականացմանը, որոնք իշխանությունները ստանձնում են Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու փաստի ուժով: Կցանկանայի  նշել, որ Ադրբեջանի իշխանությունների հետ ամենատարբեր հանդիպումների ժամանակ Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների ներկայացուցիչները, այդ թվում նաև ես,  մշտապես բարձրացրել եւ  բարձրացնում ենք  ազատությունից զրկված անձանց հարցը, քանի որ գտնում ենք, որ այդ հարցերը իրավացիորեն արժանի են  մեծ ուշադրության»:                                                                                                  

Անկեղծորեն՝  Թյորբորն Յագլանդ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30