Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը մասնակցել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նիստին

Հունիս 20,2014 16:27

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մասնակցել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նիստին, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են նոտարական գործունեության մեջ առկա նորարարությունները, գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի պարտադիր իրավական փորձաքննություն անցկացնելու ոլորտում փորձի փոխանակման, դատական փորձաքննության ոլորտում համագործակցության, ինչպես նաև այլ հարցեր: Խորհուրդը առաջարկել է Ղազախստանի Հանրապետությանը, որը դիտորդի կարգավիճակով էր մասնակցում նիստին, տալ խորհրդի անդամի կարգավիճակ:

Նիստի ընթացքում որոշվել է ԱՊՀ նախարարների խորհրդի 10-րդ նիստն անցկացնել Ղրղըզստանի Հանրապետությունում: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մասնակցել է նաև «Եվրասիական տնտեսական ընկերակցության մասին պայմանագիր. Ինտեգրման նոր էջ» խորագրով համաժողովին, որի ժամանակ ելույթ են ունեցել ՌԴ, Ղազախստանի և Բելառուսի Հանրապետության հայտնի իրավաբաններ. նրանց մեծամասնությունը ներգրավված է եղել նաև պայմանագրի տեքստի մշակման աշխատանքներում: Ներկայացվել են հիմնական ուղղությունները, դրանց իրագործման հետ կապված հիմնախնդիրները, քննարկվել՝ իրավական քաղաքականության վերաբերյալ իրականացվող և ծրագրվող գործունեության մասին տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև՝ տարբեր ոլորտների օրենսդրության ներդաշնակեցման ընդհանուր մոտեցումների ձևավորմանն առնչվող հարցեր: Նշենք, որ ԵվրԱզԷսի արդարադատության նախարարների խորհուրդը բազմակողմ հարթակ է իրավական ոլորտում առավել արդիական ուղղություններով համագործակցության համար:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30