Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյանը`«քաղաքական յալանչիների եւ բոմժերի» մասին

Հունիս 25,2014 12:26

«Իհարկե չեմ մոռացել, բայց որ հիմա ասում եմ` իր ասածները ճիշտ են, դա նշանակո՞ւմ է, որ համաձայն եմ այն ժամանակ եղածի հետ»,- այսօր «Հայելի» ակումբում Aravot.am-ի հարցին հարցով հակադարձեց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Մենք նկատել էինք, որ Վարդան Բոստանջյանը Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում արտահայտած դիտարկումները «հազար տոկոսանոց ճշմարտություն» որակեց ու քննադատեց երկրի ռազմավարական օբյեկտների վաճառքը, մինչդեռ, Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին միայն «Գույք պարտքի դիմաց» գործարքով ՌԴ-ին վաճառվեցին Հայաստանի ռազմավարական նշանակության օբյեկտների մեծամասնությունը: Նաեւ հետաքրքրվեցինք`այս ֆոնին արժանահավա՞տ են հնչում երկրորդ նախագահի դիտարկումները:

«Այն մարդը ով նախագահի դիրքում է գտնվել, չի կարող անարժանահավատ բաներ ասել, թեկուզ ամենավատ նախագահը»,- հարցն, ըստ էության, շրջանցեց Վարդան Բոստանջյանը:

Անդրադառնալով քառյակի 12 կետերի հասցեին իշխանական ներկայացուցիչների կողմից հնչեցված քննադատությանն էլ, բանախոսն ասաց. «Որոշ քաղաքական յալանչիներ ու բոմժեր ասում են, թե այդ պահանջները համակարգված չեն: Դե իհարկե կասեն, որ համակարգված չեն, քանի որ այդ կետերով առաջարկվում է վերջ դնել երկրի թալանին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30