Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻՖԱ-ն խստորեն պատժեց կծելու սովորություն ունեցող Լուիս Սուարեսին

Հունիս 26,2014 19:23

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում է ընդունել հունիսի 24-ին Իտալիա-Ուրուգվայ խաղի ժամանակ Ուրուգվայի հավաքականի անդամ Լուիս Սուարեսի պահվածքի վերաբերյալ: Հիշեցնենք, որ այդ խաղի ժամանակ Սուարեսը կծել էր հակառակորդ թիմի խաղացողի ուսը:

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշել է.

Սուարեսը կատարել է ՖԻՖԱ-ի կանոնագրքով նախատեսված երկու խախտում՝ հարձակում եւ այլ խաղացողի հանդեպ ոչ սպորտային պահվածք:

Սուարեսին արգելվում է մասնակցել 9 պաշտոնական խաղի, այդ թվում՝ հունիսի 28-ին նախատեսված Ֆուտբոլի աշխարհի առաջնության Կոլումբիա- Ուրուգվայ խաղին:

Սուարեսին չորս ամսով արգելվում է մասնակցել ֆուտբոլի հետ առնչվող որեւէ գործողության՝ վարչական, սպորտային եւ այլն:

Ավելին, պատժի ընթացքում Սուարեսին արգելվում է մուտքը որեւէ մարզադաշտ, այդ թվում՝ Ուրուգվայի թիմի ինը խաղերի ժամանակ:

Բացի այս կարգապահական տույժերից, Սուարեսը նաեւ պետք է մուծի 100 հազար շվեյցարական ֆրանկի չափով տուգանք:

«Նման պահվածքը անընդունելի է ցանկացած ֆուտբոլային դաշտում, մասնավորապես՝ աշխարհի առաջնության ժամանակ, երբ միլիոնավոր մարդկանց հայացքները հառված են մարզադաշտում խաղացող ֆուտբոլային աստղերին»,-ասել է ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի նախագահ Կլաուդիո Սուլսերը:

 

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30