Լրահոս
Օրվա լրահոսը

Կիսադատարկ դահլիճները Գեւորգ Դանիելյանը բացատրում է իրազեկվածության պակասով

Հուլիս 07,2014 16:31

Սահմանադրական դատարանի խորհրդական Գեւորգ Դանիելյանը համաձայն չէ, այն դիտարկման հետ, որ թեկուզ այն, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումներում թե քաղաքական ուժերն են պասիվ, թե հասարակությունը (քննարկումները հիմնականում կիսադատարկ դահլիճներում են ընթանում ), չի՞ հուշում, որ մարդիկ իրենց կյանքի որակի փոփոխությունը չեն պայմանավորում երկրի գլխավոր փաստաթղթով: Քննարկումներում պասիվությունը նա բացատրում է իրազեկվածության ցածր մակարդակով ու տեղեկացնում, որ հենց այդ պատճառով էլ քննարկումների ժամկետը երկարացվել է: «Իրազեկման անհրաժեշտություն կա եւ այս քննարկումները, հատկապես մարզերում, հենց դրան են միտված»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ քաղաքական գործիչները իրենց պասիվությունն այդ քննարկումներում բացատրում են նրանով, որ սահմանադրական բարեփոխումների քաղաքական պահանջարկ չեն տեսնում, մեր զրուցակիցն արձագանքեց. «Ես չեմ ուզում քաղաքական գնահատականներին անդրադառնալ: Ես մասնագետ եմ եւ համարում եմ կոռեկտ՝ քաղաքական գնահատականներին զուտ քաղաքական չափանիշներով պատասխաններ տալը: Եթե հանրային քննարկումների ընթացքում մենք հանդիպենք այնպիսի իրավիճակի, առայժմ ես դա չեմ տեսնում, որ ակնհայտ լինի՝ այս փաստաթղթի նկատմամբ բավարար չափով հետաքրքրվածություն չկա, բնական է, ինքներս կնախաձեռնենք հակառակը: Առայժմ, ես տեսնում եմ, որ իրազեկվածություն չկա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031