Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդ-ոստիկան պայմանավորվածությունը ակցիայի ժամանակ չխախտվեց

Հուլիս 07,2014 22:15

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության կազմակերպած ավտոերթը այսօր սկսվեց Մյասնիկյան պողոտայից՝ կենդանաբանական այգու դիմացից ու անցավ երթի մասնակիցների նախատեսած երթուղիով:

MHM89117-copy

 

Այս անգամ դեռ երթը չսկսված ոստիկանները ու երթի մասնակիցները պայմանավորվեցին, որ մեկը մյուսին չի խանգարելու: Վարորդները խոստացան չխախտել երթեւեկության կանոնները, իսկ ոստիկաններն էլ խոստացան՝ չխոչընդոտել ակցիան: Երթը անցավ Աբովյան փողոցով, Մաշտոցի պողոտայով ու ավարտվեց Բրազիլիայի հրապարակում:

«Խնդրում եմ ուղղակի բացի Հանրապետության հրապարակից, որտեղով ուզում եք միասին իջնենք»երթի մասնակիցներին դիմեց ՃՈ ներկայացուցիչ Արսեն Արշակյանը:

Վարորդներն էլ վստահեցրին, որ իրենք հանրապետության հրապարակում չեն կանգնի, այլ կշրջանցեն կանցնեն:

MHM89121-copy

«Տղամարդը տղամարդու պե՞ս»,- հարցրեց պարոն Արշակյանը եւ ստացավ վարորդների դրական պատասխանն ու սկսվեց ավտոերթը:

Նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանն էլ անդրադարձավ կառավարության նախաձեռնած փոփոխություններին երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքների չափերի վերաբերյալ ու ասաց.«Կան կետեր, որոնք տրամաբանության մեջ են, բայց դրանցով չեն ավարտվում մեր խնդիրները: Խոսք դեռ չկա սեկցիաների, գծանշումների մասին: Եթե ցանկություն կա ընդհանուր եզրեր գտնել վարորդների հետ, ապա պետք է գնալ կոնկրետ խնդիրների լուծման, կոնկրետ պահանջում ենք տուգանքների համաներում:

Այս համակարգն իր անկատարությամբ եւ սխալ ներդրմամբ բերել է բազմաթիվ խնդիրների: Մարդիկ միլիոններով կուտակված պարտքեր ունեն, նրանց  կեսը արտագաղթում է, մյուս մասը վարկեր է վերցնում: Եթե ցանկանում են սոցիալական բեռը թեթեւացնել, տուգանքների մասով գոնե համաներում հայտարարեն, այդ մարդիկ հանցագործություն չեն արել, վնասներ չեն տվել պետությանը: Համաներում հայտարարել ու սկսել զրոյական մակարդակից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031