Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը ճիշտ շեշտադրումներ ուներ» 

Սեպտեմբեր 12,2014 11:58


«Քաղաքական դաշտը իր ողջ սպեկտրով պատրաստվել է նոր քաղաքական շրջանին: Ես չէի ասի, թե ո՞ւմ քաղաքական օրակարգով կառաջնորդվի հասարակությունը կամ ո՞ւմ կողքին կկանգնի` դա ցույց կտա ժամանակը»,- այսօր, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն`ամփոփելով հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի առաջին քառօրյան:

Նա նկատեց, որ իշխանությունների համար այսօր կարեւոր են սահմանադրական բարեփոխումները, մինչդեռ իրենք չեն կարծում, որ դա է առաջնահերթը: «Մենք տեսնում ենք, որ նույնիսկ գործող Սահմանադրությունը կյանքի չի կոչվում: Մենք կողմ չենք, որ այս պահին վեր են ածել դա առաջնահերթության և ժողովրդի ուշադրությունը փորձում են շեղել այդ կողմ: Դրա ժամանակը չի»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: 

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` ինչպե՞ս է մեկնաբանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցը, որում կարծես իշխանափոխության ակնարկ կար, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքը գիտի, թե  ինչ է ասում: Բայց, Ծառուկյանի հարցազրույցում ճիշտ շեշտադրումներ կային. «Խոսքը այն հիմնական շեշտադրումներին է վերաբերում ու այն գնահատականին, որ այսպես իսկապես շարունակել հնարավոր չէ: Այս շեշտադրումները այսօր արդիական են, անձամբ ես դրանք կիսում եմ, բայց այլ հարց է, թե ինչպես դրանք պետք է կյանքի կոչվեն, ինչ մեխանիզմ է գտնվելու»: 
Ռուբեն Հակոբյանը կարևորեց Քառյակի գործունեության շարունակությունը, քանի որ Քառյակում են այն ուժերը, որոնք, ըստ պատգամավորի, կարող են ժողովրդին ուղորդել: 
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930