Լրահոս
Օրվա լրահոսը

«Մաքուր քաղաք», «Մաքուր բնություն», «Մաքուր ճանապարհներ» հոլովակները` ընդդեմ բնության աղտոտման

Հոկտեմբեր 10,2014 12:48 Share

«Մաքուր քաղաք», «Մաքուր բնություն», «Մաքուր ճանապարհներ». «ԼոգոՍ» ԵՀԿ-ն «Երկիրը մեր տունն է» բնապահպանական ծրագրի իրականցման արդյունքում նկարահանեց այս խորագրերով սոցիալական տեսահոլովակներ:

Ծրագիրն իրականացվեց ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի շրջանակում:
Սոցիալական հոլովակների նկարահանման նպատակն է նպաստել հասարակության շրջանում բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանը:

23024_n
«ԼոգոՍ» ԵՀԿ ղեկավար Արա Մելիքջանյանը տեղեկացրեց, որ մինչ տեսահոլովակների նկարահանումը հայտարարել էին լավագույն սցենարների մրցույթ: Ներկայացվել էին 20-ից ավելի սցենարներ, որոնցից հանձնաժողովն ընտրեց լավագույն երեքը: Հեղինակներն արժանացան խրախուսական պարգևների, հաղթող ճանաչված սցենարների հիման վրա նկարահանվեցին «Մաքուր քաղաք»,«Մաքուր բնություն», «Մաքուր ճանապարհներ» խորագրերով սոցիալական հոլովակները, որոնք տեղադրվել են սոցցանցերում, էլեկտրոնային լրատվամիջոցներում, իսկ հոկտեմբերի 1-ից հեռարձակվել «ՑԱՅԳ» հեռուստաընկերության եթերում:

Խոսելով ծրագրի արդյունքների մասին` Արա Մելիքջանյանն ասաց. «Ասում են, որ միջհամայնքային տրանսպորտային միջոցներում, երբ ուղևորները փորձում են իրեր նետել դուրս, վարորդները նկատողություն են անում, թե չե՞ք տեսել այն տեսահոլովակները, որ պետք չէ աղտոտել տարածքը»:

Արա Մելիքջանյանի կարծիքով` խնդիրը հասարակական գիտակցության մեջ. «Պետք է քաղաքացու գիտակցությունը հասցվի այն աստիճանի, որ ձևավորվի բնությունը չաղտոտելու մշակույթը: Ցավոք, առայժմ մեր հասարակությունը հեռու է այս մշակույթից»:
Սոցիալական հոլովակների հիմնական ուղերձն այն է, որ հայրենիքը վերամբարձ խոսքերով չեն սիրում, այլ հայրենի քաղաքը, շրջակա միջավայրը չաղտոտելով: Դրամաշնորհային ծրագիրն այսքանով չի ավարտվում: Արա Մելիքջանյանը հավաստիացրեց, թե հետևողական են լինելու. հեծանվային արշավներ են իրականացնելու դեպի պատմամշակութային վայրեր, բարեկարգելու և մաքրելու են դրանց հարակից տարածքները:

«Մաքուր քաղաք»,«Մաքուր բնություն», «Մաքուր ճանապարհներ» խորագրերով սոցիալական հոլովակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեներում.

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031