Լրահոս
Օրվա լրահոսը

Բրոնզ, արծաթ և ոսկի

Հոկտեմբեր 10,2014 17:09 Share

Հոկտեմբերի 8-ից 11-ը Հարավային Կորեայում անցկացվող սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը երիտասարդների` մինչև 48կգ քաշային կարգում հանդես եկող գյումրեցի Լենդրուշ Զատիկյանը գրավեց երրորդ տեղն ու արժանանալով բրոնզե պարգևի Հայաստանի հավաքականի օգտին գրանցեց առաջին մեդալը:

Մեզ համար հատկապես արդյունավետ և ուրախալի էր հոկտեմբերի 10-ը, քանի որ ասպարեզ մտած մեր ուժեղագույններից՝ զինվորական-մարզիկները, ովքեր ծառայությունն անցկացնում են Բանակի կենտրոնական մարզական ակումբում, իրենց դրսևորեցին լավագույնս:
90 կգ քաշային կարգում Սեյրան Սահակյանը հասավ մինչև եզրափակիչ և բավարարվեց արծաթե մեդալով, իսկ ահա մինչև 52 կգ քաշային կարգում գերազանց գոտեմարտեր անցկացրեց Գրիգոր Մխիթարյանը և հռչակվեց աշխարհի չեմպիոն, ում պատվին էլ ծածանվեց հայոց Եռագույնն ու հնչեց Մեր հայրենիքը:
Վաղը մրցումների վերջին օրն է:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031