Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ առաքելական եկեղեցու անվան տակ նոր կրոնական կազմակերպությունը գործում է «Շողակաթ» հեռուստաընկերության հետնամասում

Հոկտեմբեր 28,2014 13:20

Հայ առաքելական եկեղեցու անվան տակ նոր կրոնական կազմակերպություն է հայտնվել, որը կոչվում է «Եկեղեցասիրաց եղբայրակցություն» եւ որը հավաքներ ու կրոնական քարոզներ է իրականացնում: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Միացյալ երիտասարդական լիգայի նախագահ Դանիել Պետրոսյանը:

«Նրանք ստեղծվել են 1888 թվականին, սակայն եթե իրենք ներկայանում են որպես Հայ առաքելական եկեղեցի, ապա պետք է իմանան, որ Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է 1700 տարի առաջ: Մինչդեռ Հայ առաքելական եկեղեցին պնդում է, որ այդ կառույցը ընդհանրապես կապ չունի իրենց հետ», – նշեց բանախոսը: Նրա խոսքով՝ ինքը մասնակցել է այդ կրոնական կազմակերպության քարոզներին, եւ փաստում է, որ եթե այն լիներ առաքելական եկեղեցուն կից կառույց, ապա քարոզողները չէին լինի կանայք. «Անթույլատրելի է, որ այդ քարոզներին մասնակցեն նաեւ անչափահաս երեխաները, մինչդեռ հենց հովիվներն են այցելում տներով, երեխաներին հավաքում մի տեղ եւ իրականացնում իրենց քարոզը»:

axand-3

Կրոնական կազմակերպությունն իր կառույցներն ունի Ապարանում, Դիլիջանում, Իջեւանում, Երեւանում, Մասիսում: Հավաքների ժամանակ միկրոավտոբուսներով բերում են բազմաթիվ հետեւորդների, հայտնեց բանախոսը:

Ինչպես նշեց լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը՝ վերը նշված կրոնական կազմակերպությունն իր հավաքներն իրականացնում է չորեքշաբթի եւ կիրակի օրերին Երեւանում, իսկ իրենց հավաքատեղին «Շողակաթ» հեռուստաընկերության հետնամասն է: Հավաքներին մասնակցում է 300-ից ավելի մարդ:

Բանախոսները չմեկնաբանեցին այն հանգամանքը, որ գիտենալով, որ իր հետնամասում գործում է կրոնական կազմակերպություն, միեւնույն է, հեռուստաընկերությունը շարունակում է թողնել, որպեսզի կառույցը գործի. «Իրենք կամ անտարբեր են հարցի շուրջ, կամ էլ չեն ցանկանում քայլեր ձեռնարկել նրանց գործունեությունը կանխելու համար»:
Դանիել Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանում տասնյակներով կան նմանատիպ կրոնական կազմակերպություններ, որոնք ներկայանում են որպես Հայ առաքելական եկեղեցուն կից կառույց, սակայն կատարում են եւ բիզնես, եւ միաժամանակ զոմբիացնում են մարդկանց:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Համլետ Խաչատրյան says:

    Ես 19 տարեկան երիտասարդ էի, երբ 1994 թվականին գնացի, նախկին “Նաիրիտ” մշակույթի կենտրոնի դահլիճ (հիմա “Շողակաթ” հեռուստաընկերություն), Եկեղեցասիրաց եղբայրակցության հավաքին Հաճախակի այցելություններիս արդյունքում ծանոթացա Մայր Եկեղեցու դավանանքին, վարդապետությանը՝ ինչը ինձ հետագայում օգնեց պաշտպանվել աղանդավորների հարձակումներից և նրանցից շատերին քաջալերելով փորձեցի վերադարձնել Մայր Եկեղեցու գիրկը, որովհետև Մայրը մեկն է և անփոխարինելի է:
    1995-97 թվականները ծառայեցի Հայոց Բանակում: Դրանից հետո, նույնպես կապս պահել եմ եկեղեցասիրաց եղբայրակցության հետ, ինչի արդյունքում, որպես դպիր սկսեցի պատարագներին եկեղեցում օգնել հոգևոր հովվին:
    Իմ նման տասնյակ և գուցե հարյուրավոր երիտասարդներ եկեղեցասիրաց եղբայրակցությունում են լսել , որ մեզ Մայր Եկեղեցու Ավազանում մկրտելով և կնքելով, հոգևորականը Ուխտ է հաստատել մարդու՝ մեր և Աստծո միջև, և Աստված մեզ մեղքերից սրբելով, դևերից ազատելով՝ արդարացրել և կանչել է իրեն ծառայելու:
    Մենք այդպես էլ վարվել ենք ու պիտի շարունակենք մեր ուժերի ներածին չափով, մեր շրջապատի մարդկանց ուղղորդել դեպի Մայր Եկեղեցի:
    Շատ ափսոս, որ ձեզ համար նման տհաճ իրավիճակ ստեղծելուց հետո, առիթ կունենաք, ավելի լավ ճանաչել այն կառույցը և մարդկանց, (լավ կլիներ դա անեիք, մինչ այս ամեն ինչը), ում մասին սուտ ինֆորմացիա էք տարածել, նրանց անվանելով աղանդ:
    «Ինչպես հազար ճագարից անհնարին է ստեղծել մեկ ձի, այնպես էլ հազար կասկածից հնարավոր չէ ստեղծել մեկ ապացույց»: Օնորե դը Բալզակ
    Դանիել Պետրոսյան (Юридический at ՀՊՄՀ) որպես ապագա իրավաբան կամ մանկավարժ ի նկատի ունեցեք:
    Հանցագործության կատարման մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով և դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    Եթե դժվար չէ, ներկայացրեք խնդրեմ աղանդի սահմանումը կամ եզրույթը, ինչով կարող եք հիմնավորել , որ Հայ Առաքելական Եկեղեցու եկեղեցասիրաց եղբայրակցությունը աղանդ է:
    https://www.tert.am/am/news/2014/10/28/clergyman-armenia/
    «Հայ Առաքելական Եկեղեցու եկեղեցասիրաց եղբայրակցություն» կազմակերպությունը, որը հանդես է գալիս Հայ եկեղեցու անունից, աղանդ համարելն իրականում չափազանցություն է:
    Տեր Եսայի քահանա Արթենյան
    Դանիել Պետրոսյան սուտը, կեղծիքը և զրպարտությունը ներկայացնելուց առաջ, «Առավոտի» հոդվածին կից նկարում բռնած երգարանի առաջին էջերը, գոնե բացեիք ու կարդայիք, ընկերովի կամ մենակ, թե ովքեր են իրենց օրհնությունը տվել, թե երգարանի տպագրության և թե Հայ Առաքելական Եկեղեցու եկեղեցասիրաց եղբայրակցության գործունեությունը խրախուսելու և քաջալերելու համար:

    https://bclaac.org/am/index.php?option=com_content&view=article&id=2&Itemid=16https://bclaac.org/am/index.php?option=com_content&view=article&id=2&Itemid=16
    ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

    ՕՐՀՆԱԳԻՐԸ ԵԿԵՂԵՑԱՍԻՐԱՑ ԵՂԲԱՅՐԱԿՑՈՒԹՅԱՆԸ
    Սուրբ էջմիածնից եւ մեր սրտից, ողջույն եւ օրհնություն Հայ Առաքելական Եկեղեցու Եկեղեցասիրաց Եղբայրակցությանը՝ հոգեշեն նորարար իրագործումների մաղթանքով:

    Վազգեն Ա
    Կաթողիկոս Ամենայն Հայոց
    10 մարտի 1994

    Հայրական ամենաջերմ սիրո զգացումներով ողջունում ենք Հայց.Եկեղեցվո Եղբայրակցությանը Հայաստանի հողի վրա: Քաջածանոթ ենք ճշմարիտ իրողությանը, ըստ որի՝
    – Նրանք Հայց.Եկեղեցվո դավանաբանական առողջ ուղղության մեջ առաջ են տանում հոգեւոր սպասավորության գործը,
    – Ավետարանի ճշմարտություններն ապրում են եւ քարոզում,
    – Հայց.Եկեղեցվո ավետարանչական ոգին տարածում են ժողովրդական պարզ խավերի մեջ,
    – Պաշտպան են կանգնում Հայց.Եկեղեցուն՝ ընդդեմ բոլոր նրանց, ովքեր մոլար քարոզություններով պղտոր ջուր են խառնում Լուսավորչյան մեր սուրբ հավատքին:
    Աղոթում ենք Ամենաբարի Աստծուն, որ իր երկնային իմաստությամբ եւ հոգեկան արիությամբ զորացնի բոլոլ անդամներին Հայաստանում, Արցախում եւ ի սփյուրս աշխարի:
    Հիսուսն ասաց իր առաքյալներին.«Եղիջիք ինձ վկայք»: Նույն խոսքն ուղղված է ձեզ, սիրելի եղբայրներ եւ քույրեր, հարազատ զավակունք Հայց.Առաքելական Սուրբ Եկեղեցվո:
    Որպես նորընտիր Անենայն Հայոց Կաթողիկոս՝ Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի սրբազնասուրբ ուխտավայրից օրհնում ենք ձեզ եւ ձեր քրիստոսանվեր գործը:
    Ողջ լերուք ի Տեր, զօրացյալ շնորհօք Ս.Հագւոյն եւ յաւետ օրհնեալ ի մենջ:
    Աղոթարար
    29 ապրիլի, 1995
    Ս.Էջմիածին ԳԱՐԵԳԻՆ Ա
    Կաթողիկոս Ամենայն Հայոց

    Ծառայել եւ երկրպագել ճշմարիտ աստված Հիսուս Քրիստոսին՝

    Մեր Տիրոջն ու մեր Փրկչին:
    Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

    Հայ Առաքելական Եկեղեցու հավատարիմ զավակները թե՛ փոքր, թե՛ մեծ խմբերով հավաքվում են կարդալու եւ քննելու Ավետարանը, իրար հետ աղոթելով, երգելով Աստծուն պաշտելու: Այն վայրերում, ուր Եկեղեցի չկա, առանց այս հավաքների կմարի մեր հայրերի սրբալույս հավատը, կմարի Սուրբ Հոգու բոցը:

    Մարդկանց համար հարմար ժամի քույրերն ու եղբայրերը, երբեմն միայն քույրերը (կանանց աղոթաժողով) հավաքվում են պաշտամունքի՝ կարդացվում եւ քարոզվում է Ասվածաշունչը, հաճախ կարդալով օրվա Ս.Եկեղեցու ընթերցվածքը: Ընթերցվում են աղոտթքներ Ժամագրքից, նաեւ սովորում են լսել Սուրբ Հոգու Աստծո ձայնը՝ Քրիստոսին իրենց մեջ ընդունելով:

    Եղբայրակցության մեջ հոգ է տարվում, որ յուրաքնչյուրը հասկանա, ըմբռնի Աստծո Խոսքը Առաքելական հավասարակշրությամբ՝ առանց ծայրահեղ մտքերի, առանց ֆանատիկ դրսեվորումների: Մատչելի ձեւով բացատրվում է Ս.Եկեղեցու դավանությունը, ու ջանք է արվում, որ մարդիկ տեղյակ լինելով. հավատով ու երկյուղով մասնակցեն Եկեղեցու Խորհուրդներին, արարողություններին, ծեսերին եւ նամանավանդ Ս.Պատարագին:

    Սովորում, ապրում եւ քարոզում ենք Ս.Ավետարանը՝ Բարի Լուրը, աշխարով մեկ: Երգելը, օրհներգելը, շարականներով ու սաղմոսներով Աստծուն փառաբանելը մեր պաշտամունքի հիմնական մասն է՝ թե՛ հասարակական հավաքույթների եւ թե՛ ընտանեկան հավաքների ընթացքում:
    Ուխտ եւ նպատակ
    Եկեղեցասիրաց Եղբայրակցության Ուխտն է.
    – Սիրում եմ Աստծուն, Եկեղեցին եւ Հայրենիքս
    – Հավատում եմ
    • Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն
    • Նրա կարգ ու կանոնին
    • Սրբազան ավանդություններին
    Հայ Աոաելական Եկեղեցու Եկեղեցասիրաց Եղբայրակցության նպատակն է.
    • Սատարել Ավետարանի Լույսի տարածմանը անմահ հոգիների արթնության եւ փրկության համար
    • Մոլորված եւ խորթացած մարդկանց Քրիստոսին առաջնորդել
    • Զգուշացնել հավատավոր ժողովրդին հերձվածող եւ մոլար դավանանքներից
    • Վառ պահել աստվածաշնչյան կենդանի պատգամները հայ ժողովրդի հոգում
    • Վկայել Խաչյալ եւ Հարուցյալ Տեր Հիսուս Քրիստոսին
    • Հռչակել Քրիստոսի Քավչական Արյամբ փրկությունը
    • Բացատրել եւ տարածել Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ Նրա սրբալույս հավատը
    • Ուժերի ներածին չափով աջակցել Մայր Եկեղեցուն իր գործունեության զանազան ոլորտներում:
    Համլետ Խաչատրյան
    Ք. Մասիս

  2. Grigori says:

    Некоторые неудачники и сволочи используя ложь,клевету и двуличие,используя сми,пляшут “пот чужую дудку”или еще хуже хотят добиться популярности,закрывая глаза на человеческие ценности,любви к родине и на национальные интересы,в лучшем случае не задумываясь,или имея подлые замыслы,готовы продать собственную душу,сказав что то “сенсационное”!Во первых кто этот Даниел Петросян,что делает такое заявление в сми не являясь членом церковного синода?!Или что сделал ты / Даниел Петросян/для истинной цели АП/евангелия/?!Скольких ты научил людей ценить АП и закрывать глаза на то “хорошее”,что там происходит?!-тогда заткнись,не суй свой нос туда,чего не понимаешь и не мешай тем,кто ценят и ИСТИННО любят АП! Лично я начал ценить АП и любить свою родину в Церкволюбищем Братстве!

  3. Grigori says:

    Извиняюсь перед читателями,но настолько был возмущен таким заявлением,что вместо ААЦ написал АП-термин в моей работе!))))

  4. Mourad iskadjyan says:

    Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Եկեղեցասիրաց Եղբայրակցությունը Մայր Եկեղեցին սիրողների միություն է և այն գործում է զույգ կաթողիկոսների օրհնությամբ, Հայաստանում և սփյուռքում: Նրա հավաքները հաճախ առաջնորդվում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների կողմից: Եկեղեցասիրաց Եղբայրակցությունը ընդունել, օրհնել և Նրա հավաքներին են մասնակցել Ամենայն Հայոց կաթողիկոսներ, պատրիարքներ,թեմական առաջնորդներ, եպիսկոպոսներ, վարդապետներ, քահանաներ… 134 ամյա այս կազմակերպությունը դեռ սովետական բռնապետության տարիներից հրատարակել և տարածել է հոգևոր գրականություն (օրինակ Դերենիկ Եպիսկոպոսի «Մկրտություն և դրոշմը», Վաչե Ծայրագույն Վարդապետի «Աստվածամայրը», «Սրբերի բարեխոսությունը»,«Հովհաննու Ավետարանը», «Հայտնության գիրքը»… 1988-ից հրատարակել է «Փրկություն» պարբերականը և նույնանուն ամսագիրը: 1987-ին Արցախյան շարժումից մեկ տարի առաջ, Արցախահայությանը սատարելու և նրանց մեջ մեր Հայրերի սրբալույս հավատքը վերանորոգելու նպատակով Եկեղեցասիրաց Եղբայրակցությունը հաստատվել է նաև Արցախում, որի մեջ իր ուրույն դերն է ունեցել Արցախյան ազատագրական շարժման առաջամարտիկ, պատերազմում զոհված Վիգեն Շիրինյանը:
    Հայաստանում Եկեղեցասիրացի գործունեությունը Մայր Եկեղեցու ծիրից ներս ավելի ընդարձակ է եղել: Նրա ջանքերով Հիմնվել է Հայաստանում առաջին Կիրակնօրյա դպրոցը ուր մանուկները ծանոթացել են Ավետարանին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմությանն ու ավանդույթներին: Այնտեղ պատրաստվել են կրոնի ուսուցիչներ, որոնք ապագայում Մայր Եկեղեցու արտոնությամբ դասավանդել են դպրոցներում:Եկեղեցասիրացի միջնորդությամբ Երևանում Հիմնվել է առաջին հոգևոր«Սուրբ Մաշտոց» գրատունը, ապա նաև Վանաձորում: Եկեղեցասիրացի անդամները իրենց անմնացորդ նվիրումով մասնակցել են մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր հոգևոր ձեռնարկներին, պատարագներին, տոներին … և իրենց գործուն ծառայությունն են բերել նրան:
    ՄԵԼ-ի անհոդ մեղադրանքները այս աշխարասփյուռ 134 ամյա կազմակերպության հասցեին նման է միջնադարյան վհուկորսությանը, երբ հավատքի մեջ անպետք, կյանքի մեջ չկայացած, զրպարտությունով որկորները լցնող մարդիք մեղադրելով ճշմարիտ հավատացյալներին, Աստծո անունով կեղծ վկայություններով նրանց հալածում էին:
    Իսկ ի գիտություն ձեզ հարգելի Էլյա Հովհանիսյան ասեմ, որ «Շողակաթ» հեռուստաընկերությունը
    և նրա շինությունը, ուր կայանում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Եկեղեցասիրաց Եղբայրակցությունը հավաքները, պատկանում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և այդ հավաքները կայացել են նրա օրհնությամբ:
    Գալով ՄԵԼ-ին, ասեմ, որ զարմանում եմ թե ով է իրավունք տվել այս անտեղյակ և անկարող անձանց հանդես գալու 1713 ամյա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անունից և խոսելու բաներ, որ իրենց իրավասությունից վեր է:Արդյոք սրանք նորօրյա հավատաքնիչներ են, որի մասին մենք տեղյակ չենք: Ըստ ՄԵԼ-ի դիմագրքի էջի նա մարդու իրավունքների պաշտպան է, բայց փաստորեն ստացվում է, որ մարդիկ պետք է նրանից պաշտպանվեն՝ նրա զրպարտություններից ու ստերից:
    1983 թվականից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Եկեղեցասիրաց Եղբայրակցության անդամ՝ Մուրադ Իսկաջյան

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031