Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը՝ «World Travel Market-Excell London 2014» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

Նոյեմբեր 05,2014 10:22

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում է իր մասնակցությունը զբոսաշրջային խոշորագույն ցուցահանդեսներին՝ այս անգամ Լոնդոնում: Նոյեմբերի 3-ին իր աշխատանքները սկսած «World Travel Market-Excell London 2014» ցուցահանդեսը համարվում է այս ոլորտում խոշորագույն իրադարձություններից մեկը:

Արցախյան պատվիրակությունը հաջող քարոզչական աշխատանքներ է իրականացնում՝ բաժանելով մեծ քանակությամբ գրականություն, հյուրերին ներկայացնելով Արցախի զբոսաշրջավայրերը: Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել ավանդական հյուրասիրություն և գինու համտես ցուցահանդեսի մասնակիցների համար, որը միտված է ավելի աշխուժացնելու Արցախի տաղավարը:

Տխուր ավանդության համաձայն Ադրբեջանը փորձեց խափանել ցուցահանդեսում ԼՂՀ պատվիրակության մասնակցությունը՝ նոյեմբերի 4-ին կազմակերպելով ցույց Արցախյան տաղավարի դիմաց, որը ինչպես միշտ տապալվել է:

Arcax_cucahandes Arcax_cucahandes-3

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930