Շանթ Հարությունյանի և ընկերների գործով ամբաստանյալ Հայկ Հարությունյանի մայրը՝ Լաուրա Պետրոսյանը, որդուն և գործով մյուս ամբաստանյալներին համարում է քաղբանտարկյալներ։
«Հունիսի 17-ին, երբ Առուստամյանին (խոսքը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի մասին է.– Օ.Հ.) և Հակոբյան Ռուբենին (ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար.– Օ.Հ.) հարց տվեցին՝ Հայաստանում կա՞ քաղբանտարկյալ, առաջինը ժխտեց, իսկ երկրորդն ասաց՝ մենք քաղբանտարկյալ չունենք, բայց քաղաքական հետապնդումներ ունենք։ Եվ ես հարց եմ տալիս, եթե քաղբանտարկյալ չունեք, ո՞ւմ եք հետապնդում։ Մե՞զ։ Ուրեմն մենք բոլորս քաղբանտարկյալ ենք, եթե դուք այս պետության մեջ քաղբանտարկյալներ չունեք, բայց հետապնդումներ ունեք»,- քաղաքական գործիչների հայտարարությունը վերհիշեց ամբաստանյալի մայրը՝ միաժամանակ նշելով, որ դատավճռից հետո որոշ կուսակցություններ հայտարարություն տարածեցին՝ ասելով, որ տղաները քաղբանտարկյալ են։
Լ. Պետրոսյանը հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ են հիմա տղաներին քաղբանտարկյալ համարում, «որովհետև դիվիդենտնե՞ր են իրենց պետք». «Ես նույնիսկ ինքս չեմ գնացել ոչ մի միտինգի, և հաստատ համոզված եմ, որ մեր շրջապատի մարդկանցից ոչ մեկը չի գնացել միտինգի, որովհետև մենք հասկանում ենք, որ այդ միտինգը մեր օգտին չէ, ձեր օգտին չէ, իրենց համար է դա»։
Հայկ Հարությունյանի մայրն ասաց, որ պատրաստվում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել վերաքննիչ դատարանում։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ վերաքննիչ դատարանից ևս սպասելիքներ չունեն:
Կարդացեք նաև
Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում


















































