Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիկնիկային պատմություններ»՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

Նոյեմբեր 11,2014 17:50 Share

Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում «Տիկնիկային պատմություններ» խորագրով ցուցահանդես է բացվել, որտեղ տիկնիկը ներկայացված է որպես բազմաժանր, բազմաբնույթ մշակութային երևույթ։ «Տիկնիկային պատմություններում» ցուցադրված են գեղարվեստական արժեք ունեցող ձեռակերտ՝ հեղինակային տիկնիկներ թանգարանի և անհատական հավաքածուներից, հայկական ծիսական տիկնիկներ, դերասան-տիկնիկներ, ինչպես նաև խորհրդային տարիների զանգվածային արտադրության տիկնիկներ, որոնք ցուցադրության են տրամադրել երևանցիները։

001

Ցուցադրության ամենատարեց տիկնիկները Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածուից են՝ հայազգի Սոֆյա Ախշարումովայի հեղինակած արդեն 100-ամյա տիկնիկները և գերմանական «Արմանդ Մարսել» ֆիրմայի 1900-ականների ճենապակյա տիկնիկները։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև տիկնիկագործներ, որոնց աշխատանքները ցուցադրված են, ինչպես նաև խաղավարներ, ովքեր ցուցադրությանն այցելած երեխաներին ցուցադրում էին իրենց տիկնիկների ամենավարժ շարժումները։
Տիկնիկների ցուցահանդեսը բաց է մինչև փետրվարի 11-ը։

Երևանի քաղաքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930