Լրահոս
Օրվա լրահոսը

Հոռոմի խաչմերուկում բոլոր զոհվածներին հուղարկավորեցին քահանաների ուղեկցությամբ՝ աղոթքներով. (Տեսանյութ)

Նոյեմբեր 13,2014 22:30

Այսօր Գյումրու Սբ. Աստվածածին Յոթ Վերք եկեղեցում, երեկոյան ժամերգությունից անմիջապես հետո` 17:30-ին, կատարվեց Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարից զոհվածների հոգեհանգստյան կարգ:

 

 

Տեր Փավստոս քահանա Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք այս կարգով աղոթեցին թե’ զոհվածների փրկության համար և թե’ իրենց զորակցությունը հայտնեցին նրանց հարազատներին:

Nune-1

Նա նաև տեղեկացրեց, որ հոգեհանգստյան կարգից զատ, բոլոր զոհերին  քահանայական թաղման կարգ է կատարվել: Նախորդ օրերին նաև այլցելություններ են եղել մեռելատներ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի նախաձեռնությամբ:

 

Տեր Փավստոսը նաև նշեց, որ հուղարկավությունից հետո հոգեհանգստյան կարգ կատարելով՝ նպատակ ունեին զոհերի հարազատներին ևս մասնակից դարձնել իրենց աղոթքներին, սակայն նրանցից ոչ մեկը, ըստ քահանայի, չէր եկել:

Nune-3

Փոխարենը քաղաքի երիտասարդները, մտավորականներին էին եկել իրենց աղոթքը առ Աստված բարձրացնելու ու զոհերի հոգու համար հանգստություն խնդրելով:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930