Լրահոս
Օրվա լրահոսը

Երուսաղեմի բացառիկ հայկական ժառանգությունը աշխարհին կներկայացվի անգլերենով (տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2014 10:34 Share

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Լուսինե Գևորգյանի «Իմ Աստծոն փնտրելիս» ֆիլմի ցուցադրությունը, որի ավարտին ներկայացվեց նաև ժապավենի տեսաերիզը։ Ռեժիսոր Լուսինե Գևորգյանը շնորհակալական խոսք ուղղեց ստեղծագործական խմբի անդամներին և նկարահանումներին մասնակցած ուխտավորներին, Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի սաներին, ովքեր ամեն կերպ աջակցել են նկարահանումներին իրենց մասնակցությամբ։ Աղոթքով սկսեց իր խոսքը Էջմիածնից ժամանած Մայր Աթոռի միաբան Հայր Երեմիան, նա օրհնեց և նորանոր հաղթանակներ մաղթեց ստեղծագործական խմբի անդամներին։  Ցուցադրությունից հետո ֆիլմը մեծ արձագանք ունեցավ, հանդիսատեսին հետաքրքրում էին դրա ստեղծման, Երուսաղեմի պատմության, ստեղծագործական լուծումների մանրամասները։ Ռեժիսոր Լուսինե Գևորգյանը հայտարարեց,որ արդեն պատրաստ է ֆիլմի անգլերեն տարբերակը, որը շուտով կներկայացվի հանդիսատեսի դատին ինչպես Հայաստանում, այդպես էլ արտասահմանում։

Lusine-Gevorgyan

Հիշեցնենք, որ «Իմ Աստծոն փնտրելիս» ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ նոյեմբերի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Ժապավենում ներկայացվում է հայկական պատմական դիմագիծը Երուսաղեմում:

Ֆիլմի թրեյլերը՝

 

«Իմ Աստծուն փնտրելիս» ֆիլմի ստեղծագործական խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031