Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 204 խախտում

Դեկտեմբեր 12,2014 11:15 Share

Դեկտեմբերի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 204 խախտում, որի ընթացքում արձանագրվել է ավելի քան 2200 կրակոց: Մասնավորապես առաջնագծի արևելյան ուղղությամբ հակառակորդը 82 և 60 մմ ականանետերից կրակել է 24 անգամ:
Հակառակորդը առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաև դիպուկահարներ (144 կրակոց), գնդացիրներ (820 կրակոց) և այլ հրաձգային զինատեսակներ:

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումներն ըստ անհրաժեշտության ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ և իրադրությունը պահել վերահսկողության տակ:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031