Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Նոր տարուց հետո Հայաստանի վիճակը տխուր է լինելու

Դեկտեմբեր 12,2014 15:08

Այսօր տնտեսագետ Արտակ Մանուկյանը խոսելով Հայաստանի Եվրասիական տնտեսությանն անդամակցության բացասական կողմերի մասին, «Բլից Ինֆո» մամուլի ակումբում այսպես ասաց. «Նոր տարվան մոտ կարծում եմ տխուր անակնկալներ չեն լինի, բայց հունվար-փետրվար ամիսներին փոխարժեքի իրական մրցունակության անդրադարձը կզգանք: Լրացուցիչ ռիսկեր են լինելու, այսինքն` որոշակի ժամանակաշրջան է պետք, որպեսզի պայմանագրային հարաբերությունը կարգավորվի»:

Տնտեսագետը Հայաստանը եւ Ռուսաստանը մենթալիտետով նմանեցնելով` օրենքի շրջանցում, կոռուպցիոն միջոցներով հարցի լուծումներ, բիզնեսի վրա ճնշումներ եւ այլ զեղծարարություններ, ասաց, որ շատ ճիշտ ընտրություն է կատարվել ԵՏՄ-ին անդամակցելու հարցում, քանի որ այդ մտածելակերպով Եվրամիություն գնալ չէինք կարող:

«Մենք, որպես տնտեսություն, ոչ մի բան չենք ձեռնարկում, որպեսզի կառուցենք մրցունակ տնտեսություն: Կան վերլուծություններ, որ եթե Հայաստանը մտներ Եվրամիություն, էլի սկզբնական շրջանում վնասներ էր կրելու պետությունը, բայց այդ դեպքում խնդիրը այլ կդառնար` մենք միառժամանակ վնասը կրելու էինք` ավելի երկարաժամկետ, մրցունակ արտադրանք թողարկելու համար, իսկ եթե ընդունում ենք հակառակ սպեկտորը` մրցունակությունը այդքան էլ չի կարեւորվում»,-ասաց Արտակ Մանուկյանը:

Տնտեսագետը հետեւելով այս օրերին տնտեսական ոլորտում տեղի ունեցող զարգացումներին, ասաց, որ խոշոր ցնցումներ չկան, մնում է հիմնականում պայմանավորվել մեր տնտեսության կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից, իսկ Ռուսաստանում այդ անկումը ավելի մեծ է:

«Հայաստանը բաց տնտեսություն է, բայց` փոքր, իսկ Ռուսաստանի տնտեսությունը ավելի մեծ է եւ նավթի գներն էլ որպես գործոն, ազդում են, որպեսզի խզվածությունը մեծանա»,-նշեց մասնագետը:

Անդրադառնալով որպես ավանդ դրված գումարի տոկոսադրույքի եւ տրվող վարկերի տոկոսադրույքի միջեւ տարբերությանը՝ տնտեսագետն ասաց. «Ինչքան գումարը քիչ է այնքան ավելի մատչելի է դառնում հատկապես` բիզնես սուբյեկտների համար, որ կարողանան շրջանառություն անել, ինչքան գումարը մեծ է այնքան նշանակում է ռիսկային են եւ այդ տեսանկյունից Հայաստանը վերջից 40-երրորդ տեղում է աշխարհում: Տնտեսության ազատության համեմատության թվին նայելով կարող ենք ասել, որ մեր բանկային հատվածը առավել զարգացածներից մեկն է համարվում:

Կենտրոնական բանկի վերջերս կայացրած որոշմանը կողմ եմ, հիմա քանի որ ամանորյա թոհուբոհին զուգընթաց մարդկանց մոտ մեծ է անորոշությունը, ներկա պահին փորձում է մեղմել այդ էֆեկտը»:

 Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031