Լրահոս
Օրվա լրահոսը

Դավութօղլուի նստավայրի մոտ նռնակով զինված հանցագործի են բռնել. տղամարդը նետել է նռնակը ոստիկանների ուղղությամբ

Հունվար 01,2015 22:14

Թուրքիայի ոստիկանները վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ Ստամբուլում գտնվող Դոլմաբախչե նստավայրի մոտ ձերբակալել են ավտոմատով եւ ինքնաշեն պայթուցիկ սարքով զինված հանցագործի, հայտնում է haqqin.az-ը` հղում կատարելով թուրքական Hurriyet թերթին:

Միջադեպից անմիջապես հետո մոբիլիզացվել են շրջակայքում գտնվող ոստիկանները, իսկ կասկածյալին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք: Նստավայր տանող ճանապարհը փակվել է, դեպքի վայրում սակրավորներ են աշխատում: Սակայն չի հաղորդվում, թե այդ պահին իր նստավայրում էր արդյո՞ք Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Միեւնույն ժամանակ CNN-Turk հեռուստակայանը հաղորդել է, որ տղամարդը ուներ պայթուցիկ ու նռնակ, եւ նրան հաջողվել է այն նետել ոստիկանների ուղղությամբ, սակայն նռնակը չի պայթել: Հաղորդվում է նաեւ, որ միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի  աշխատավայրից ոչ հեռու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031