Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարին պառկեց ՌԴ դեսպանատան դիմաց էլ (Տեսանյութ) 

Հունվար 15,2015 16:01

Քիչ առաջ Ռուսաստանի դեսպանատան մոտ քաշքշուկը շարունակվեց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի եւ ոստիկանների միջեւ: Վարդգես Գասպարին Գյումրիում սպանված ընտանիքի փրկված 6 ամսական երեխայի լուսանկարը դեպի դեսպանատուն պարզած՝ լուռ կանգնել էր դեսպանատան առջեւ, իսկ ոստիկանները նրան մի քանի անգամ դիմելով՝ հորդորեցին հեռանալ տարածքից, բայց նա շարունակում էր լուռ կանգնել՝ չարձագանքելով ոստիկաններին:

Ի վերջո, տասնյակ ոստիկաններ նրան ոտքերից եւ գլխից բռնած տեղափոխեցին դիմացի մայթ:

Այս պահին Վարդգես Գասպարին պառկած  է դեսպանատան դիմացի մայթին, իսկ ոստիկանները շարունակում են ակտիվիստներից պահանջել հեռանալ:

Տարաձայնությունները եւ երբեմն  բռնկվող հրմշտոցը շարունակվում է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031