Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանգառ Աբու Դաբիում» (“Stopover in Abu Dhabi”) ծրագիրը այժմ հասանելի է նաև Հայաստանին Etihad ավիաընկերության միջոցով  

Հունվար 29,2015 19:40

Հայաստանը մտել է Հալա Աբու Դաբիի (Hala Abu Dhabi)` Etihad ավիաընկերության ուղղությունների կառավարման ենթակառույցի կողմից աշխարհի այն 23 երկրների շարքը, որոնց հետ նախընտրելի վաճառքի համաձայնագիր է ստորագրվել Etihad ավիաընկերության սիրելի`«Կանգառ Աբու Դաբիում»  (‘Stopover in Abu Dhabi’) ծրագրի վերաբերյալ, որը միտված է այն ուղևորներին, որոնք տրանզիտով ճանապարհորդում են ԱՄԷ մայրաքաղաքով:

Ծրագիրը թույլ է տալիս ճանապարհորդներին կանգ առնել Աբու Դաբիում, վայելել էքսկլյուզիվ առաջարկները, ինչպես օրինակ մեկ-գիշերյա հյուրանոց, անվճար վիզաներ, մուտք գոլֆի դաշտեր` նախքան իրենց վերջնական ուղղություն ճանապարհորդությունը շարունակելը:

Այս նոր համագործակցության արդյունքում այս արտոնությունները կարելի է ամրագրել աշխարհի 45 տուրիստական գործակալությունների վեբ կայքերում` ի լրումն Etihad ավիաընկերության վեբ կայքի և [email protected] էլեկտրոնային հասցեով:

Etihad ավիաընկերության  վաճառքի մի շարք թիմեր աշխարհով մեկ ևս նշանակվել են որպես այս ծառայության աջակցող և խրախուսող առաջատարներ Հալա Աբու Դաբիի կողմից:

«Կանգառ Աբու Դաբիում» (‘Stopover in Abu Dhabi’) ծրագիրը ներառում է`

Սովորական կանգառ (Essential Stopover) – հյուրերը առաջին գիշերը մնում են անվճար, եթե ամրագրում են առնվազն երկու գիշեր: Գները սկսում են ԱՄՆ $36 դոլարից մեկ անձի համար երկու գիշերվա համար նախաճաշը ներառյալ (Bed and Breakfast)

Պրեմիում կանգառ (Premium Stopover) – այն հյուրերի համար, որոնք ճանապարհորդում են պրեմիում դասով: Առաջին կարգով ճանապարհորդող հյուրերերը ստանում են  Աբու Դաբիում հինգ աստղանի հյուրանոցում  երկու գիշեր անվճար մնալու իրավունք: Բիզնես կարգով ճանապարհորդողները ստանում են հինգ աստղանի հյուրանոցում մեկ գիշեր անվճար մնալու իրավունք:

Տրանզիտ-գոլֆ (Transit Golf )- հյուրերը, որոնք Աբու Դաբիում են 6-ից 12 ժամանոց տրանզիտով կարող են գոլֆ խաղալ կամ այցելել լողավազան Yas Links գոլֆի ակադեմիայում մինչև իրենց հաջորդ չվերթը:

Անվճար վիզաներ կանգառի համար (Complimentary visa stopovers) – այն անձանց համար, ում անհրաժեշտ է վիզա ԱՄԷ մուտք գործելու համար, Հալա Աբու Դաբին կաջակցի ստանալ անվճար ԱՄԷ վիզա` երկու գիշերվա հյուրանոցային ամրագրում իրականացնելիս:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք`  www.etihad.com/en-ae/plan-and-book/book-stopovers/

 Etihad ավիաընկերության մամլո ծառայություն

                                                            

Etihad ավիաընկերության  մասին

 Etihad ավիաընկերությունը սկսել է գործել 2003 թվականից: 2013 թվականին ընկերությունը փոխադրել է 11.5 միլիոն ուղևորների: Etihad ավիաընկերությունն Աբու Դաբիում գտնվող իր բազայից կատարում կամ կատարելու է թռիչքներ ուղևորափոխադրումների կամ բեռնափոխադրումների 111 գործող կամ նոր ուղղություններով Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, Եվրոպայում, Ասիայում, Ավստրալիայում և ամերիկյան աշխարհամասում: Ավիաընկերություն ունի «Էյրբաս» և «Բոինգ» մակնիշի 110 օդանավեր: Պատվիրված են ավելի քան 200 լրացուցիչ օդանավեր, այդ թվում՝ 70 հատ «Boeing 787», 25 հատ «Boeing 777-X», 62 հատ «Airbus A350» և 9 հատ «Airbus A380»:

Etihad ավիաընկերությունը կապիտալի մեջ մասնակցություն ունի «airberlin», «Air Seychelles», «Virgin Australia», «Aer Lingus», «Air Serbia» և «Jet Airways» Alitalia ավիաընկերություններում: Ներկայումս պաշտոնական ձևակերպման վերջնական փուլում է Շվեյցարիայում գրանցված և գործող «Etihad Regional» ընկերության կապիտալի մեջ Etihad ավիաընկերության մասնակցությունը, որը կառավարվում է  «Darwin Airline»  ավիաընկերության կողմից: Etihad Airways, airberlin, Air Serbia, Air Seychelles, Jet Airways and Etihad Regional նաև մասնակցում են Etihad Airways Partners ծրագրում, նոր բրենդ, որ միավորում է ավիաընկերություններին ավելի շատ ընտություն առաջարկելու ուղևորներին բարելավված ցանցերի, չվացուցակների և առավելություններով` հաճախակի ճանապարհորդող ուղևորների համար:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար տե′ս www.etihad.com:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031