Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Միլսը նշել է, որ Հայաստանի էներգետիկ ոլորտը կարևորագույն ոլորտ է ԱՄՆ կառավարության համար

Մարտ 09,2015 16:01

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մարտի 9-ին հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին:Նախարարը շնորհավորել է դեսպան Միլսին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք:

Երվանդ Զախարյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Հայաստանի էներգետիկ ոլորտին, մասնավորապես՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերին շարունակական  աջակցություն ցուցաբերելու համար:

Հանդիպման մասնակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկ բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության արդյունքներից ու ընթացքից: Դեսպան Ռիչարդ Միլսի խնդրանքով նախարար Երվանդ Զախարյանը ներկայացրել է էներգետիկ ոլորտի ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները:

Ռիչարդ Միլսը նշել է, որ Հայաստանի էներգետիկ ոլորտը կարևորագույն ոլորտ է ԱՄՆ կառավարության համար: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում ևս էներգետիկ բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը կշարունակվի նույնքան արդյունավետ:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031