Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում ներկայացման պրեմիերա էր

Մարտ 11,2015 16:33

Երևանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոնը թատերասերներին է ներկայացրել հունգարացի դրամատուրգ Միկլոշ Դյաֆրաշի «Արթնացիր և երգիր» պիեսի հիման վրա բեմադրված «Սերը տարիք չի հարցնում», ներկայացումը։ Գլխավոր դերում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս,  դոցենտ Մարգարիտա Մնացականյանն էր, ում համար տարին նաև հոբելյանական է։

Ներկայացման պրեմիերային ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, բազմաթիվ արվեստագետներ, թատերարվեստի ներկայացուցիչներ, պետական գործիչներ, թատերասերներ։

Ներկայացման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հոբելյանի առիթով շնորհավորել է ներկայացման գլխավոր դերակատար Մարգարիտա Մնացականյանին և շնորհակալություն հայտնել թատերարվեստի նվիրյալ սերունդներ կրթելու համար։

«Ինքս էլ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շրջանավարտ եմ և իմ ու, ընդհանրապես, մեզ նախորդած ու հաջորդած սերունդների անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ օրինակելի նվիրումով աշխատանքի համար. նաև Ձե՛զ ենք երախտապարտ մասնագիտական այն որակի համար, որ  ունենք»,- նշել է Արամ Սուքիասյանը։

Հիշեցնենք, որ Մարգարիտա Մնացականյանը, թատերարվեստի բնագավառում ներդրած ավանդի և երկարամյա վաստակի համար, արժանացել է նաև Երևանի քաղաքապետի ոսկե մեդալի։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լևոն Մութաֆյան says:

    Միկլոշ Դյաֆրաշ

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031