Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին

Մարտ 23,2015 15:56

Հարգելի պարոն Ռուստամյան

Ինձ համար անմոռանալի է դարձել այն օրը, երբ ՀՀ նախագահական ընտրություններում Դուք Աղվան Վարդանյանի եւ Արծվիկ Մինասյանի հետ այցելեցիք ինձ հացադուլի ընթացքում։

Ես պարտավորված եմ զգում այս հրապարակային դիմումով սեւեռել Ձեր ուշադրությունը դաշնակցական ընկեր Արթուր Աղաբեկյանի՝ ԼՂՀ ԱԺ ընտրություններում որպես պատգամավորի թեկնածու մասնակցելու փաստին։

Այդ առաջադրումը հակասում է ԼՂՀ սահմանադրությանը եւ որպես հետեւանք՝ վիճահարույց հարց է ստեղծում ՀՅԴ եւ խորհրդարանական ընտրությունների մյուս մասնակիցների միջեւ։

ԼՂՀ սահմանադրության համաձայն՝ պատգամավոր կարող է ընտրվել վերջին հինգ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Հայաստանում եւ Արցախում բոլորին հայտնի է, որ Արթուր Աղաբեկյանը 2007-2012թթ․ եղել ՀՀ ԱԺ պատգամավոր եւ պատիվ է ունեցել ՀՅԴ-ն ներկայացնելու ՀՀ խորհրդարանում։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արթուր Աղաբեկյանը խնդիր ունի պարզաբանելու, թե ինչպես նրան հաջողվեց 2007-2012 թթ․ ընկած ժամանակահատվածում մշտապես բնակվել Արցախում, պահպանել այստեղ ընտրական իրավունքն ու միաժամանակ զբաղեցնել Հայաստանի Հանրապետությունում ԱԺ պատգամավորի պաշտոնը։

2013թ․ նախագահական ընտրություններում ես չեմ հանդուրժել սահմանադրական կարգի տապալման ճանապարհով Սերժ Սարգսյանի առաջադրումը։ Բնականաբար, չեմ կարող հանդուրժել սահմանադրական իրավունքի որեւէ խախտում Արցախի խորհրդարանական ընտրություններում։ Այն ժամանակ Դուք ցուցաբերեցիք աջակցություն մեր երկրում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու պահանջին։ Ես ակնկալում եմ, որ հիմա էլ հետեւողական կլինեք այդ սկզբունքին։ Ըստ էության, այսօր ՀՅԴ դիրքորոշումից է կախված` Սահմանադրության պահանջներին համաձայն կհաջողվի՞ Արցախում անցկացնել ազատ եւ արդար խորհրդարանական ընտրություններ։

Վստահ եմ, որ հավատարիմ մնալով Արցախի սահմանադրության պահանջներին` ՀՅԴ-ն կունենա ավելի մեծ քաղաքական արդյունք, քան կարող է տալ Արթուր Աղաբեկյանի՝ որպես ԱԺ պատգամավոր առաջադրումը Սահմանադրության նսեմացման հաշվին։

 

Հարգանքով՝

Անդրիաս Ղուկասյան

23 մարտի, 2015թ, Երեւան        

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    Դեռևս 1918 թվականից, երբ Հայաստանի Ազգադավ իշխանությունները ՅՀԴ, սկսեցին դավեր նյութել, հետապնդել և հալածել հայերին,Անդրանիկին և իր զինակիցներին, նրանց դավադրությունն ու թշնամությունը ստիպեցին նրան ու իր մարտիկներին հեռանալ հայրենիքից:Ձեր կեղտոտ ձեռքերով դարձաք հարյուր հազարավոր հայերի մահվան պատճառը:Ահա ձեր տականք գեները որ դարձաք եղեռնի մասնակիցնեը:
    1920 թվականի մարտի 27-ին Արշավիր Շիրակյանը գնդակահարել է Կոստանդնուպոլսում Վահե Իհսսանին (Եսայան) ՅՀԴ անդամ։ Իհսսանը թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ, ովքեր սպանվեցին 1915 թվականին։
    Ցավոք, մինչեվ այսօր այդ ազգադավների ձեռքով զոհվոմ են հայ ազգի նվիրյալները:Այսօր դուք, ազգադավներ,իրավունք չունեք մասնակցելու 1ՕՕ ամյա տարելիցին,որ եղել եք 1915 թվականի եղեռնի մասնակիցները:

  2. Delea Organizacion says:

    Իսլամակա մի շարք երկրներ արգելեցին մասոնների մուտքը
    իրենց երկիր, այդ երկրներիցեն Թուրքիան,Մարոկոն,Եգիպտոսը:Մեր հարևան
    Թուրքիայում մասոնական շարժումը մուտք է գործել 19-րդ դարում, որի հիմնադիրը
    Թալեաթ փաշան էր: Հայատնում մասոնական շարժումը ղեկավարում է Լեոնը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031