Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Խաչքարի օծման արարողություն Բաթումում

Ապրիլ 14,2015 10:26

Ապրիլի 12-ին Բաթումի Սուրբ փրկիչ եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերին և հայ ու վրաց ժողովուրդների բարեկամությանը նվիրված, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարփինյանի կողմից նվիրաբերված խաչքարերի օծման արարողությունը: Միջոցառումը կազմակերպվել էր Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից:

Օրհնության կարգն անցկացրին Վիրահայոց թեմի Առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը և աջարահայության հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը: Միջոցառմանը ելույթներ ունեցան Վանաձորի և Բաթումի քաղաքապետեր Սամվել Դարբինյանը և Գիորգի Երմակովը, Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը և Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը:

Բաթում կատարած այցի շրջանակներում Վանաձորի քաղաքապետը հյուրընկալվեց Բաթումի քաղաքապետ Գիորգի Երմակովին: Ծավալված զրույցի ընթացքում քննարկվեցին երկու քույր քաղաքներ Վանաձորի ու Բաթումի միջև տարաբնույթ կապերի հետագա զարգացման հեռանկարները:

 ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930