Լրահոս
Օրվա լրահոսը

«Կենտրոն մաքրության» հավաքարարները բողոքի ակցիա էին անում (Տեսանյութ)

Ապրիլ 16,2015 16:13

«Կենտրոն մաքրություն» արդեն լուծարված ընկերության նախկին աշխատակիցներն այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անում. նախկին աշխատակիցները` 100-ից ավելի, ընկերության լուծարվելուց հետո չեն ստացել աշխատավարձի վերջնահաշվարկը: Լուծարված ընկերությունից բողոքի ակցիայի մասնակիցների ստանալիքը քիչ գումար չէ, մեկին` 1 միլիոն դրամ, մյուսին` 400 հազար դրամ, 3-րդին` 500 հազար դրամ, ու այսպես մի քանի հարյուր մարդ, չի կարողանում ստանալ իր վաստակած գումարը:

Ցուցարարներից մեկն Aravot.am-ին պատմեց, որ իրենց սպառնում են ինչ-որ թուղթ ստորագրել. «Ասում ենք ստորագրեք, հետո կստանաք: Ասում են` փողերը մեր մոտ ա, բայց կալանքի տակ է, ստորագրեք, որ կալանքի տակից հանենք`տանք փողերը: Մենք հիմնարկ չունենք, ղեկավարությունը դատի տակ ա, դատ էլ չի եղել: Հիմա էդ հիմնարկով զբաղվում է լուծարման հանձնաժողովի նախագահը»:

Բողոքի ակցիայի մասնակիցների ներկայացմամբ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմում են գրել, պատասխան են ստացել, ու դրանով ներկայացել լուծարման հանձնաժողովին, բայց էլի խնդիրը չի լուծվում:

Մանրամասն` տեսանյութում

Հիշեցնենք, որ Կենտրոն վարչական շրջանում աղբահանություն իրականացնող «Սանիտեկ» ընկերությունը, երբ մտավ շուկա եւ ստանձնեց այդ աշխատանքները, 100-ից ավելի հավաքարարների եւ վարորդների կրճատեց:

Հիշեցնենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանին պատկանող «Կենտրոն մաքրություն» փակ բաժնետիրական ընկերությունում կեղծ հավաքարարների անվան տակ գումար է հափշտակվել, այն կազմում է 300 միլիոն դրամ։ Այս ընկերությունը մոտ 5 տարի` 2008-2015 թվականները աշխատավարձեր է դուրս գրել ու հափշտակել շուրջ 115 հավաքարարի անվան տակ։ 5 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնց թվում է նաեւ ՓԲԸ-ի տնօրենը եւ գտնվում է կալանքի տակ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930