Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելն առավ Գյուլին, փողը չտվեց Եղոյանը, շնորհակալություն հայտնեց Տարոնը»

Փետրվար 09,2017 13:30

«Կենտրոն Մաքրություն» ՍՊ ընկերության աշխատակից, 70-ամյա Գյուլիզար Շամոյանն ավարտել է դատաքննական ցուցմունքը եւ նախորդ օրը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարկվեցին նախաքննության ժամանակ տրված նրա ցուցմունքները:

Հրապարակման նպատակը էական հակասությունները պարզելն էր, մինչդեռ բազմաթիվ անգամ նա կանչվել էր քննիչ Ալեքսանյանի մոտ, որտեղ նույնաբովանդակ ցուցմունքներ էր տվել:

Առաջին ցուցմունքը Գյուլիզար Շամոյանը տվել էր չորս տարի առաջ՝ նոյեմբերի 5-ին:
Նա նկարագրել էր, թե ինչպես են ստուգումներ անցկացվել իրենց մոտ, եւ իրենց կանչել էր ամբաստանյալներից Արթուր Հովհաննիսյանը՝ նախկին տնօրենը, եւ հանձնարարել էր իրեն եւ մեկ այլ աշխղեկին՝ Սամվել Եղոյանին, «ձեւական գրանցված» հավաքարարներին աստիճանաբար ազատել:

Նա ասել էր, թե «մեռած հոգիներ» են պահել, զղջում է կատարվածի համար եւ պարտավորվում է հինգ հարյուր հազար դրամ հատուցել:

Ամբաստանյալը, որ հիսուն տարվա աշխատանքային ստաժ ունի, եւ աշխատել է նախկին գործկոմի նախագահների եւ քաղաքապետերի օրոք որպես հավաքարար, եւ ստանում է հիսուն հազար դրամ կենսաթոշակ, հայտնել էր նաեւ, թե յուրաքանչյուր ամիս փոխտնօրեն Արմեն Խաչատրյանին տվել է երեք հարյուր հազար դրամ: Մոտ տասը տարի առաջ, երբ սկսեցին բանկային համակարգի միջոցով ստանալ աշխատավարձեր, եւ ոչ թե կանխիկ, այդ ժամանակ էլ, ըստ ավագ հավաքարարի, հնարավոր էր դարձել «գումար աշխատելը»: Նա իր մոտ ունեցել է բանկոմատի մի քանի քարտ:

Գյուլիզար Շամոյանը մեղադրյալի կարգավիճակով ցուցմունք էր տվել 2013թ. նոյեմբերի 14-ին:

Այդ ժամանակ լիովին իրեն մեղավոր է ճանաչել, իսկ դեկտեմբերին տված ցուցմունքի ժամանակ էլ ասել էր, թե բացի Արմեն Խաչատրյանից, ինքը որեւէ մեկին գումար չի տվել:
Գ. Շամոյանը նախաքննության մարմին կանչվել էր տասից ավելի անգամներ, տեղի էին ունեցել առերեսումներ «Նաբերեժնին» մաքրող երկու կանանց հետ, որոնք պնդել էին, թե մաքրել են նշյալ տարածքը, իսկ Գյուլին էլ կամ «Մարոզը» ասել էր, թե այդ տարածքը մաքրել են քսան հավաքարարներով, սկսած գիշերվա ժամը երեքից, բայց այդ կանանց երբեւէ չի տեսել:

Ի դեպ, քննիչը քարտեզի վրա ցույց է տվել Կենտրոնի 132 փողոցները, իսկ Գյուլին ասել էր, թե իրենք մաքրել են բացառապես կենտրոնական փողոցները, նաեւ այն փողոցները, որտեղ պաշտոնյաներ են ապրել, եւ երբեմն էլ, երբ բողոքներ են եղել:
Քսանյոթ փողոց կար, որոնք պետք է մաքրվեին օրվա մեջ երկու անգամ: Նաեւ ջրվեին: Սակայն նման բան չի եղել:

Դատական նիստից դուրս տասներեք ամբաստանյալներից մի քանիսը իրենց դատական գործընթացը նմանեցրին «Մենք ենք, մեր սարերը» հայտնի կինոնկարի հետ. «Ավելը առավ Գյուլին, փողը չտվեց Եղոյանը…»:

Դատական նիստը ընդհատվեց. Գյուլիզարի պաշտպան Մայիս Հովհաննիսյանը սգո արարողության հետ կապված խնդրեց ընդհատել նիստը:

 

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

08,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728