Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Քուվեյթում

Ապրիլ 17,2015 21:41

Ապրիլի 16-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը մասնակցեց Քուվեյթի հայ Ազգային վարժարանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, որին մասնակցում էին նաև Հայ առաքելական եկեղեցու Քուվեյթի թեմի առաջնորդ Մասիս Ծայրագույն Վարդապետ Զոփույանը, Քուվեյթի հայ ազգային կառույցների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:

Բացման խոսքով հանդես եկավ գերապատիվ Տեր Մասիս Զոփույանը, ով իր ելույթում շնորհակալություն հայտնեց ՀՀ դեսպանությանն ու անձամբ դեսպանին` մշտապես հայ համայնքի կողքին գտնվելու և գործուն աջակցություն ցուցաբերելու համար:

Այնուհետև ասմունքի և երգեցողության անհատական ու խմբային ելույթներով հանդես եկան դպրոցի տարբեր տարիքի սաները, հնչեցին ազգային-հայրենասիրական երգեր, հատվածներ հայ մեծանուն բանաստեղծներ Պարույր Սևակի և Հովհաննես Շիրազի ստեղծագործություններից:

Միջոցառման մասնակիցները` դեսպան Չարչօղլանի և ծայրագույն Վարդապետ Զոփույանի առաջնորդությամբ, ծաղիկներ զետեղեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խորհրդանշական անշեջ կրակի մոտ, որին հետևեց մոմավառության արարողություն:

Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930