Լրահոս
Օրվա լրահոսը

Որպես հայ մարդ` շնորհակալ եմ Ֆրանսիայի ղեկավարությանը. Ա. Աշոտյան

Ապրիլ 20,2015 14:04

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության մի շարք հարցեր, այդ թվում` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանող բարձրաստիճան հյուրերի հնարավոր այցեր Հայաստանի Ֆրանսիական համալսարան, որտեղ վերջիններս հանդիպում կունենան բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

«Որպես հայ մարդ, առիթից օգտվելով ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիայի ղեկավարությանը` Հայաստանի համար այս շատ կարևոր օրերին մեր երկրին աջակցելու համար»,-նշել է նախարարը:

Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն իր հերթին ընդգծել է, որ Ֆրանիսական համալսարանն իրավամբ համարվում է հայ-ֆրանսիական հաջողված համագործակցության լավագույն օրինակը: Նրա խոսքով` մոտ ապագայում երկու կողմերի միջև կկնքվի համապատասխան համաձայնագիր, որով կճշգրտվեն կողմերի հանձնառությունները, ֆինանսական և իրավական պարտավորությունները, ինչպես նաև բուհի իրավական  կարգավիճակի հետ կապվսծ մի շարք հարցեր:

Արմեն Աշոտյանը ողջունել է, որ Ֆրանսիայի կրթության նախարարն անձամբ է ներկա լինելու Բոլոնիայի գործընթացի շրջանակներում մայիսին Երևանում կայանալիք նախարարական գագաթաժողովին` ընդգծելով, որ վերջինս մեկ նիստ է վարելու` որպես Հայաստանից հետո Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը ստանձնող երկրի նախարար:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ֆրանսիայի կրթության նախարարի այցի ընթացքում վերջինիս հետ երկկողմանի հանդիպման, ինչպես նաև Երևանի դպրոցներից մեկում ֆրանսիական դասարանի բացմանը ներկա գտնվելու հնարավորությունը:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930