Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց դաս Ազգային ժողովում

Ապրիլ 29,2015 14:50

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ապրիլի 29-ին հյուրընկալել է Արմավիրի մարզի Սարդարապատ, Շենիկ եւ Արգինա համայնքների հիմնական դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչներին: Հանդիպումից առաջ նրանք շրջել են խորհրդարանի շենքում, եղել ԱԺ նիստերի դահլիճում եւ հետեւել պատգամավորների աշխատանքին:

ԱԺ նախագահը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է օրենսդիր իշխանության գործունեությունը, ինչպես նաեւ խոսել երկրի ներքաղաքական վիճակից, հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարվածությունից: Գալուստ Սահակյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին՝ նշելով, որ դրանով ոչ թե ավարտվում, այլ սկսվում է նոր սերնդի պահանջը: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է նաեւ երիտասարդության մասնակցությունը պետության հասարակական եւ քաղաքական կյանքին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանել է դպրոցականների հարցերին, որոնք վերաբերել են պատգամավորների աշխատանքին, կրթական ծրագրերին, ընտրական համակարգին, ինչպես նաեւ մեր երկրում աղանդավորական խմբերի գործունեությանը:

Այցի ավարտին աշակերտները եւ մանկավարժները նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ նախագահի հետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930