Լրահոս
Օրվա լրահոսը

Քանդվել է ապօրինի 8 շինություն

Մայիս 18,2015 17:26

Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի հետ կապված քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ հայտնաբերվել է 10 դեպք, որոնց մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ:

Զեկուցվել է նաև, որ 8 հասցեներում կատարվել են հայտնաբերված ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել գործընթացի նկատմամբ սահմանված խիստ հսկողությունն ու էլ ավելի ուժեղացնել այն:

Վարչական շրջանների երկրորդական ու երրորդական փողոցներում, ինչպես նաև բակային տարածքներում  շարունակվում են փոսանորոգման և փոսալցման աշխատանքները: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է աշխատանքների պատշաճ կազմակերպման և որակի ապահովման նպատակով տեղերում սահմանել մշտական հսկողություն:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031